Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Դրսից թելադրված առաջադրանք

Դրսից թելադրված առաջադրանք
02.07.2024 | 08:37

Ես վստահ եմ, որ նրանք, ովքեր ցանկանում են հանրաքվեով մտնել ԵՄ` խելագարներ չեն։ Բայց նաև վստահ եմ, որ իրենք շատ լավ գիտեն, որ հանրաքվեով ԵՄ մտնելու ոչ մի շանս չկա։

Հետևաբար` ի՞նչ է դրանց ուզածը, եթե ոչ՝ խառնակչություն։ Դեռ չեմ ասում, որ դրսից թելադրված առաջադրանք է, չնայած, դրանում համարյա համոզված եմ։

Ախր, որ հանրաքվեով ԵՄ մտնելու ձև լիներ, էլ ու՞մ էր պետք էդ ԵՄ-ը։

Ասա` «պռախադնոյ» է, ով ուզենա` կմտնի։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 4733

Մեկնաբանություններ