Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Ինչու կործանվեց Անին, և ուր է գնում Երևանը

Ինչու կործանվեց Անին, և ուր է գնում Երևանը
21.12.2023 | 14:13

Գուցե պատահական չի, որ Անիի ավերակները գտնվում են Թուրքիայում, սակայն՝ Հայաստանի անմիջապես սահմանին, որպեսզի մենք այն տեսնենք և դաս քաղենք: Անիի ավերակները իրենց մեջ խորհուրդ ունեն, որովհետև Անին կործանվել է հենց այն արատների պատճառով, որոնք հիմա ծաղկում են Հայաստանում:

Հովհաննես Կրետացի կաթողիկոսը նկարագրել է Անիի կործանման պատճառները, այսինքն, նկարագրել է այն ամենը, ինչ այժմ կատարվում է Հայաստանում:

«…Անչափ ագահությունը և ամենայն չարյաց արմատ փողասիրությունը, քանզի այնքան ագահ էին, որ միմյանց բարիքն էին հափշտակում, նաև որբերին և այրիներին էին գրկում, ժառանգությունն ու կալվածք կորզում և իրենց վերցնում:

...Որկրամոլությամբ էլ էին շատ տարվել, քանզի երկիրը բարեբեր ու պարարտ էր: Խմում էին զանազան ծաղկաբույր գինիներ` երգ ու պարով, ուստի աղբյուրի պես բխում էին պոռնկության մեղքերը:

...Անհիշատակելի անբարոյականությունը, մանավանդ` ազգապղծությունը, որ գույքի և հողի ժառանգության պատճառով (աղջիկ կամ տղա) օտարին չէին տալիս, այլ մերձավորներին` ըստ հին բարքերի:

Եվ նրանք պարծենում էին հազար և մեկ եկեղեցիներով` Աստծո համար բարեգործություն համարելով: Ահա այս պատճառով հպարտացան, անմտացան և ընկան կռապաշտության ու անձնապաշտության, ապա` անհավատության և անօրինության մեջ, որին հետևեց անզգամությունն ու լրբությունը և սրանց հետ նաև` լկտիությունն ու հայոյախոսությունը»:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 3605

Մեկնաբանություններ