Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Եթե մահը չլիներ, ո՞վ կհասկանար կյանքի արժեքը

Եթե մահը չլիներ, ո՞վ կհասկանար կյանքի արժեքը
21.12.2023 | 13:11

Երբ ինձ հարցնեն, թե ինչ եմ արել կյանքում, չեմ իմանա՝ ինչ ասեմ։ Եսիմ ինչ եմ արել, ապրել եմ։ Հեղափոխություն չեմ արել, մարդ չեմ սպանել, տարածության նոր չափում չեմ հայտնագործել, ուրախացել եմ, տխրել եմ, սիրել եմ, ատել եմ, պատահել ա՝ ավել-պակաս խոսել եմ ու պատմությունների մեջ եմ ընկել, պատահել ա՝ անկեղծորեն լռել եմ։ Մի խոսքով՝ ապրել եմ։ Երբ, բոլոր մինուսներից ու պլյուսներից հետո, գա հավասարության նշան դնելու ժամանակը, ես երևի պիտի մի մեծ զրո դնեմ, որվհետև ինչ տվել եմ, էն էլ առել եմ ու ինչ առել եմ, էն էլ տվել եմ։ Դրա համար էլ հետս ոչինչ չեմ տանելու՝ ոնց եկել եմ, նենց էլ գնալու եմ։ Գաղտնիք չի, թե ոնց ենք գնալու, գաղտնիք ա, թե երբ։

Եթե կարողանաս մահվանը զուգահեռ ապրել, չես մեռնի, որովհետև զուգահեռ գծերը չեն հատվում։ Հա՛, դա հնարավոր ա, բայց ու՜մ ա պետք։ Ու՜մ ա պետք էդ կյանքը, եթե մահը պիտի անընդհատ կողքովդ քայլի, ամեն րոպե լսես մահվան հևոցը՝ ասես կյանքիդ ստվերը լինի։ Չէ՛, մահը տհաճ ուղեկից ա։ Ավելի լավ ա, թող հեռու լինի ու կամաց-կամաց մոտենա։ Իսկ որտեղ հատվի՝ հատվի, ուրեմն, էդքանն էր քոնը, մնացածն իրանն ա։

Բայց պետք չի, որ շատ ուշ գա։ Ճիշտ ա՝ երբեք ուշ չի մեռնելու համար, բայց լավ չի, երբ մահը ցանկալի հյուրի նման ա գալիս։ Սիրուն չի, որ գալիս ա, իսկ դու արդեն մեռած ես։ Չէ՛, պետք չի մահվանը խաբել, պետք ա մի քիչ ափսոսանք թողնել, որ վայելի։ Նա էլ ա մարդ։ Վերջիվերջո, եթե մահը չլիներ, ո՞վ կհասկանար կյանքի արժեքը։

Իսկ ամենալավն ա, երբ նենց ա գալիս, որ չես զգում, չես իմանում՝ առանց զանգելու, առանց զգուշացնելու, անձայն ու աննկատ։ Ասենք, քնելուց առաջ մտածում ես, որ վաղը պետք ա անպայման ձմեռային շորերը հանել պահարանից՝ արդեն ցրտել ա, իսկ ձմեռային շորերը տենց էլ մնում են պահարանում։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 5791

Մեկնաբանություններ