Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Առաջիկա օրերին հանրապետությունում կիշխի առանց տեղումների եղանակը

Առաջիկա օրերին հանրապետությունում կիշխի առանց տեղումների եղանակը
24.07.2012 | 20:07

Հուլիսի 24-28-ին հանրապետությունում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևելյան` 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 24-25-ը կբարձրանա` 2-3, այնուհետև էապես չի փոխվի:

Ըստ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների, վերոնշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, Կոտայքում, եղարքունիքում, Արագածոտնի բարձրադիր շրջաններում և Վայոց Ձորի լեռներում կտատանվի գիշերը` +12+17, ցերեկը` +26 +31, ցածրադիր մասերում գիշերը՝ +21 +24, ցերեկը՝ +34 +37 , Լոռիում` գիշերը՝ +14 +19, ցերեկը` +25 +30, Տավուշում գիշերը՝ +18 +23, ցերեկը՝ +31 +34, Արարատյան դաշտում և Վայոց Ձորի նախալեռներում գիշերը` +21 +24, ցերեկը՝ +35 +37, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +21 +25, ցերեկը՝ +35 +37, նախալեռներում գիշերը՝ +14 +19, ցերեկը՝ +24 + 28 և Արցախում գիշերը` +20 +24, ցերեկը` +31 +35 աստիճանի սահմաններում: Այդ օրերին Արեգակի գումարային ակտիվությունը կլինի միջին, ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը` նորմայի սահմաններում (ինդեքսը` 6 ), իսկ գեոմագնիսական դաշտի վիճակը՝ կայուն: Օդի հարաբերական խոնավությունը կտատանվի 50-90 տոկոսի սահմաններում:
Երևանում` հուլիսի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ջերմաստիճանը գիշերը՝ +22 +24, ցերեկը՝ +36 +37, երեկոյան կողմ` +31 +33 աստիճան: Ռադիոակտիվ ճառագայթման մակարդակը մայրաքաղաքում կլինի 17 միկրոռենտգեն/ժամ:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 4381

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ