08.11.2013|
11:20
Սույն հոդվածը գրվել է դեռևս 1997 թ. և արժանացել հայ մեծ լեզվաբան, ակադեմիկոս Գևորգ Ջահուկյանի դրվատանքին:
Նույն` 1997 թ. Երևանում հրավիրվել էր «Պարմանի» համահայկական ուսանողական երկրորդ վեհաժողովը, որի մասնակից մեր երիտասարդների նախաձեռնությամբ հոդվածը տարածվել էր հայկական գաղթօջախներում և տպագրվել սփյուռքահայ բազմաթիվ թերթերում ու հանդեսներում:
Կարծում ենք՝ հոդվածի լրացված ու նորացված տարբերակի վերահրապարակումը ներկայումս կարևոր է ու տեղին, քանզի հայրենական պետական այրերը, ինչպես նաև սփյուռքահայ շահագրգիռ կազմակերպությունները, որ մինչ օրս ուշադրության չէին արժանացրել պատմական այս իրողությունը` օտարին ներկայացնելու սույն հնարավորությունը, հուսանք որ այն ըստ պատշաճի կօգտագործվի:
Հարկ է արժանին հատուցել և ըստ պատշաճի օգտագործել թշնամուն դիմակայելու ցանկացած միջոց ու հնարավորություն: