Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 
  • Քիմիական զենք օգտագործել են զինված խմբավորումները, որոնց աջակցում է ԱՄՆ-ն

    Քիմիական զենք օգտագործել են զինված խմբավորումները, որոնց աջակցում է ԱՄՆ-ն

    02.09.2013| 10:48
    Սիրիայի իշխանությունները հայտնում են, որ նախագահ Ասադի դեմ ԱՄՆ ցանկացած ռազմական գործողություն կսատարի «Ալ Կաիդային» և նրա կողմնակիցներին։ Սիրիայի արտաքին գործերի փոխնախարար Ֆեյսալ Մեկդադը նշել է, որ Դամասկոսի մատույցներում քիմիական զենք օգտագործել են զինված խմբավորումները, որոնց աջակցում է ԱՄՆ-ն և ոչ թե սիրիական բանակը։
  • Եգիպտոսի նախկին նախագահին կդատեն

    Եգիպտոսի նախկին նախագահին կդատեն

    02.09.2013| 10:45
    Եգիպտոսի՝ իշխանությունից հեռացված նախկին նախագահ Մոհամեդ Մուրսին կկանգնի դատարանի առաջ։ Նրան կդատեն ընդդիմադիր ցուցարարներին սպանելու կոչերի համար։ Այդ մասին հայտարարել է Եգիպտոսի պետական դատախազը։
  • Հորդանանն իր տարածքը չի տրամադրի Սիրիայի դեմ հարձակումների համար

    Հորդանանն իր տարածքը չի տրամադրի Սիրիայի դեմ հարձակումների համար

    02.09.2013| 10:40
    Հորդանանն իր տարածքը չի տրամադրի որպես Սիրիայի դեմ հարձակումների պլացդարմ։ Այդ մասին Ամմանում հայտարարել է երկրի վարչապետ Աբդալա ան-Նուսուրը։
  • Մի թասը լավ է, երկուսը բավ է. Դեսպանների հակումը ալկոհոլի նկատմամբ

    Մի թասը լավ է, երկուսը բավ է. Դեսպանների հակումը ալկոհոլի նկատմամբ

    31.07.2013| 21:35
    Դիվանագիտությունն ինքը բանակցություն է: Այդպես էլ այն անվանվել է մինչև XVIII դարը: Բանակցել նշանակում է հաղորդակցվել: Իսկ ի՞նչ հաղորդակցություն առանց զրույցի, առանց հյուրասիրության: Իսկ որտեղ` հյուրասիրություն, այնտեղ` խմիչք: Չգրված օրենք կա, որ դիվանագետը պետք է կարողանա «խմել»:
  • Միանգամից երեք լոքո` ի՞նչ պակաս տղա եմ

    Միանգամից երեք լոքո` ի՞նչ պակաս տղա եմ

    31.07.2013| 15:47
    Պուտինի բռնած գայլաձկով ներշնչված՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՕՆՏ հեռուստաընկերության եթերում պատմել է, որ Պրիպյատ գետում (Գոմելի շրջան) երեք լոքո է բռնել, որոնցից մեկը կշռում էր 57 կգ: «Ես անձամբ եմ լոքոն հանել` 57կգ: Երեք լոքո եմ բռնել` 57, 24, և 7 կիլոգրամանոց»,- ասել է նա:
  • «Մուսուլման եղբայրները» պատրաստվում են վրեժխնդիր լինել

    «Մուսուլման եղբայրները» պատրաստվում են վրեժխնդիր լինել

    31.07.2013| 15:23
    Նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցները կոչ են անում միլիոնավոր երթ անցկացնել: Վերջին երեք շաբաթը անկարգությունների առումով ամենալարված և ծանր շաբաթներից էր, որոնք էլ ավելի լարվեցին ռազմական իշխանությունների գործողությունների հետևանքով:
  • Իսրայելա-պաղեստինյան բանակցությունների հաջորդ փուլը՝ 2 շաբաթից

    Իսրայելա-պաղեստինյան բանակցությունների հաջորդ փուլը՝ 2 շաբաթից

    31.07.2013| 15:21
    Իսրայելն ու Պաղեստինը եռամյա ընդմիջումից հետո վերականգնել են խաղաղ բանակցությունները։ Բանակցությունների երկօրյա փուլը տեղի է ունեցել ԱՄՆ-ում՝ փակ դռների հետևում։ Հանդիպումների հաջորդ փուլը տեղի կունենա երկու շաբաթից։
  • Սնոուդենի հայրը հրաժարվել է թռչել Մոսկվա՝ որդու մոտ

    Սնոուդենի հայրը հրաժարվել է թռչել Մոսկվա՝ որդու մոտ

    31.07.2013| 15:18
    ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն փորձել է կազմակերպել հատուկ ծառայությունների նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի հոր այցելությունը Մոսկվա, որպեսզի վերջինս համոզի որդուն վերադառնալ հայրենիք։ Այդ մասին 52-ամյա Լոն Սնոուդենը հայտնել է ՙՎաշինգտոն պոստին՚ տված հարցազրույցում։
  • Նախագահական ընտրություններ՝ Զիմբաբվեում

    Նախագահական ընտրություններ՝ Զիմբաբվեում

    31.07.2013| 15:16
    Այսօր Զիմբաբվեում անցկացվում են նախագահական ընտրություններ։ Ինչպես սպասվում է, մասնակցությունը քվեարկությանը լինելու է մեծ։ 33 տարի երկիրը ղեկավարող Ռոբերտ Մուգաբեն երեկ հայտարարել է, որ պարտվելու դեպքում հրաժարական կտա։ Այդ հայտարարությունն արվեց այն բանից հետո, երբ վարչապետ Մորգան Ցվանգիրայի կուսակցությունը նախագահի քաղաքական ուժին մեղադրեց ընտրացուցակները կեղծելու համար։
  • Հայ երեխաներին ազատ են արձակել

    Հայ երեխաներին ազատ են արձակել

    31.07.2013| 15:12
    Թուրք-սիրիական սահմանին հուլիսի 28-ին առևանգված երկու հայ պատանիներն ազատ են արձակվել: Անհայտ անձինք Սիրիայից Թուրքիա ուղևորվող միկրոավտոբուսը կանգնեցրել էին, իջեցրել 12 և 14 տարեկան երեխաներին, իսկ 7 կանանց ազատ էին արձակել։