Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 
  • Օբաման չի ցանկանում հանդիպել Պուտինի հետ

    Օբաման չի ցանկանում հանդիպել Պուտինի հետ

    04.09.2013| 11:10
    Սպիտակ տան ներկայացուցիչը հայտարարել է, որ Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք Մեծ քսանյակի գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր չէ երկկողմ հանդիպում ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նշվում է նաև, որ Օբաման ռուսաստանյան այցի ընթացքում մտադիր է հանդիպել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
  • Սիրիայի հարևանները կհամոզեն ավելացնել սիրիացի փախստականներին տրվող գումարները

    Սիրիայի հարևանները կհամոզեն ավելացնել սիրիացի փախստականներին տրվող գումարները

    04.09.2013| 11:07
    Սիրիայի չորս հարևանների՝ Լիբանանի, Հորդանանի, Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարներն այսօր հանդիպում են Ժնևում՝ քննարկելու սիրիացի փախստականների խնդիրը։ Նրանք փորձելու են զարգացած երկրներին համոզել ավելի ակտիվ մասնակցություն ունենալ հակամարտության կարգավորման հարցում, ինչն ավելի քան 2 միլիոն փախստականի պատճառ է դարձել։
  • Պատերազմի համար 60 օր է տրվել

    Պատերազմի համար 60 օր է տրվել

    04.09.2013| 11:05
    ԱՄՆ Սենատի արտաքին հարցերով կոմիտեն պատրաստել է բանաձևի նախագիծ, որը հավանություն է տալիս Սիրիայի դեմ ԱՄՆ ռազմական օպերացիային։ Նախագծում նշված է, որ ռազմական գործողությունը պետք է սահմանափակվի 60 օրում՝ մեկ ամիս երկարաձգվելու հնարավորությամբ։ Պատերազմի երկարաձգման որոշումը դարձյալ պետք է հաստատվի Կոնգրեսի կողմից։ Փաստաթղթի քվեարկությունը կկայանա մյուս շաբաթվա սկզբին։
  • Սերժ Սարգսյանի հայտարարությունը Պուտինի հետ հանդիպումից հետո

    Սերժ Սարգսյանի հայտարարությունը Պուտինի հետ հանդիպումից հետո

    03.09.2013| 22:21
    ՀՀ նախագահի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ այսօր Մոսկվայում կայացած Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո երկու երկրների ղեկավարները ստորագրել են համատեղ հայտարարություններ, որից հետո բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում:
  •  «Պահանջե՛ք նաև ՀՀ-ՌԴ միջպետական պայմանագրերը»

    «Պահանջե՛ք նաև ՀՀ-ՌԴ միջպետական պայմանագրերը»

    03.09.2013| 22:10
    Արձագանքելով ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առաջին քարտուղար Ա. Վասիլևի հայտարարությանը, որը «թեժ աշուն» է խոստացել ԵՄ ասոցացման համաձայնագրի նախաստորագրման շեմին, Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը նշեց. «Հայաստան-ԵՄ հարաբերությունները որոշում է ոչ թե ՌԴ դեսպանատան ցինիկ աշխատակիցը, որն իր առաքելությունից դուրս գլխից մեծ հայտարարություններ է անում, այլ՝ որոշվում են քաղաքական, պատմական, քաղաքակրթական օրինաչափություններից ելնելով»:
  • Ուկրաինան սկսում է

    Ուկրաինան սկսում է

    03.09.2013| 22:04
    Արձակուրդներից հետո այսօր սկսվել է Ուկրաինայի յոթերորդ գումարման Գերագույն Ռադայի երրորդ նստաշրջանը` երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի և վարչապետ Նիկոլայ Ազարովի գլխավորած կառավարության մասնակցությամբ: Ընդդիմությունը հանգիստ է ընդունել նրանց ներկայությունը:
  • ԱՄՆ-ը իր մեղքը բարդում է Ասադի վրա՞

    ԱՄՆ-ը իր մեղքը բարդում է Ասադի վրա՞

    03.09.2013| 17:23
    Մի ամբողջ տարածաշրջանի` Մերձավոր Արեւելքի ճակատագիրը այս օրերին կախված է ամերիկյան կոնգրեսմեններից: Իսկ վերջիններս դեռ արձակուրդում են և միայն առաջիկա երկուշաբթի կվերադառնան ամառային արձակուրդից: Բարաք Օբամայի` Սիրիան գնդակոծելու որոշմանը կողմ քվեարկելու հնարավորությունը 50-50 է:
  • Իրանը կաջակցի Սիրային, սակայն պատերազմի մեջ չի ներքաշվի

    Իրանը կաջակցի Սիրային, սակայն պատերազմի մեջ չի ներքաշվի

    03.09.2013| 15:54
    Սիրիայում լարված իրավիճակը սպառնում է նաև տարածաշրջանի մյուս պետություններին։ Մասնավորապես, Սիրային հարվածներ հասցնելու դեպքում ամբողջովին մեկուսացված վիճակում կհայտնվի Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Փորձագետները չեն բացառում, որ Միացյալ Նահանգների հարվածները Սիրիայի դեմ իրականում ուղղված են հենց Իրանին։
  • Օբաման իր լարած թակարդում

    Օբաման իր լարած թակարդում

    03.09.2013| 12:14
    Պետական գործչի, հատկապես երկրի ղեկավարի կարևոր հատկանիշներից մեկն իր խոսքը հարգելն է և տված խոստումը ժամանակին ու ճիշտ կատարելը:
  • Ասադն ԱՄՆ-ին խորհուրդ է տվել հարձակումից առաջ հիշել Իրաքի և Լիբիայի փորձը

    Ասադն ԱՄՆ-ին խորհուրդ է տվել հարձակումից առաջ հիշել Իրաքի և Լիբիայի փորձը

    03.09.2013| 11:18
    Դամասկոսի մատույցներում ընթանում են վերջին օրերի ամենաարյունահեղ մարտերն իշխանական ուժերի և ընդդիմադիր զինված խմբավորումների միջև։ Սիրիական բանակը հաջողությամբ անցկացրել է հատուկ օպերացիան Քուդսիի և Էլ-Համեի շրջաններում՝ վերականգնելով վերահսկողությունը մայրաքաղաքի հյուսիսարևմտյան մասում։