Մերձավորարևելյան տարածաշրջանը մեծ պատերազմի շեմին է, որն «ինչ-որ մեկը շատ-շատ է ցանկանում»՝ ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում։ «Պաղեստինա-իսրայելական հակամարտության չկարգավորվածությունը ապակայունացնող ազդեցություն է թողնում ողջ տարածաշրջանի վրա։ Ճգնաժամը Գազայի շուրջ դարձել է լիբանանա-իսրայելական առճակատման կատալիզատոր»,- հայտարարել է նա։               
 

Հայաստանի վատ վիճակն ու իրենց խաղերը

Հայաստանի վատ վիճակն ու իրենց խաղերը
18.05.2024 | 19:34

Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը հայտնում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլին: Մրցաշարին ներկա է եղել նաև Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Մոռացել են գրել, որ ներկա է եղել նաև Դիլիջանի «արու» համայնքապետ Դավիթ Սարգսյանը: Հայաստանի բարդ վիճակը, հանձնվող տարածքներն ու իրենց խաղերը. «վսյո խորոշո, պրեկրասնայա մարկիզա»։

Ոսկան Սարգսյան

Լուսանկարը՝ Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 2597

Մեկնաբանություններ