Գովազդատուները զանգվածաբար լքում են X սոցիալական ցանցը՝ մտահոգված հարթակում թունավոր բովանդակության աճով և ծառայության սեփականատեր Իլոն Մասկի վարած քաղաքականությամբ: Մարքեթոլոգների միայն 4%-ն է X-ը համարում ապրանքանիշերի համար անվտանգ հարթակ: Մասկը հերքում է գովազդատուների վստահության աղետալի անկման հետ կապված խնդիրները և մեղադրում նրանց շանտաժի մեջ:               
 

Գնացքից ուշացած պսևդոլիբերալները

Գնացքից ուշացած պսևդոլիբերալները
12.05.2024 | 07:33

Լիբերալիզմի դարաշրջանն ավարտվում է, և դա ունի խորքային պատճառներ, որի մասին մեկ այլ առիթով արժե խոսել։

Եվրոպայում և ԱՄՆ-ում մշակութաբանական հակամարտություններ են ընթանում, և սլաքն ուղղվում է դեպի ավանդական արժեքներ, որովհետև լիբերալիզմին բնորոշ արժեքային տատանումներն ու փոփոխությունները բերում են անկայունության և կոլեկտիվ արժեքների վերացման, առանց որի կայուն ու զարգացող հասարակություններ ու պետություններ չեն կարող լինել՝ ըստ սահմանման։

Հիմա օրվա խնդրին գանք։

2018-ի դավադրությունն ուշացած «հեղափոխություն» էր, որը բերեց միայն ավերածություններ, սակայն Հայաստանի պսևդոարվեստագետների ու մտածողների խմբավորումները մնում են կառչած պատմության թատերաբեմը լքող լիբերալիզմից, ինչի համար զոհաբերել են Հայրենիքի մի մասը, իսկ մյուս մասի գոյությունը հարցականի տակ են դրել և հիմա վախենում են կրոնապետությունից։

Հայաստանում չի կարող կրոնապետություն հաստատվել, որովհետև եկեղեցին չունի ո՛չ ինտելեկտուալ, ո՛չ նյութական, ո՛չ էլ էներգետիկ, անկեղծ լինենք, ո՛չ էլ բարոյական ռեսուրսներ կրոնապետություն հաստատելու համար։

Եկեղեցու ժամանակավոր մուտքը քաղաքականություն ընդամենը խորհրդանշական ակտ է, որը ավետում է, որ Հայաստանում լիբերալիզմի ժամանակաշրջանն ավարտվել է, եկել է պրոգրեսիվ պահպանողականության ժամանակաշրջանը, ինչը համահունչ է քաղաքակրթության ներկայիս փուլին։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 865

Մեկնաբանություններ