Որ օրը հայ ազգը, ՀՀ քաղաքացիները, կառավարիչները կգիտակցեն, թե ինչ մեծ մեղք են գործել Աստծո առջև ընդունելով պիղծ կովենցիաներն ու օրենքները, թույլատրելով պղծության և բռնության քարոզը, աբորտները` այդ ժամանակ միայն Աստված կօգնի իր ժողովրդին:
Համազգային ապաշխարության կարիք ունի ազգը հայոց, անկախ կառավարիչներից, որ վաղուց վաճառել են իրենց անձերը և հոգիները:
Շատ ողբալի է տեսնել այս հարցերի շուրջ անտարբերությունը հայի և հատկապես իշխանության ձգտող ընդդիմության, որը կարծես աթոռի կռիվ է տալիս և ոչ թե պայքար հանուն փրկության:
Հանուն փրկության առաջին քայլն ապաշխարությունն է մարդու, ընտանիքի, ազգի համար, սակայն, ցավոք, շատ հայորդիների համար կարևորն այլ արժեքներ են և հոգու մաքրությունը դարձնելով երկրոդական նրանք ավելի շատ են բարկացնում Աստծուն:
Աստված իրենց աղոթքները և խնդրանքները չի լսելու, քանի որ ազգովի խախտել ենք պատվիրանները Տիրոջ:
Այս պահանջները հանուն փրկության բարոյախրատական թեզեր չեն, այլ կարևոր պայման, որպեսզի Աստված ողորմա և սատար կանգնի իր հոտին:
Քանի պղծության, անբարոյականության քարոզը արմատախիլ չի արվել հայոց հողից, քանի երկրում կան ստրիպտիզ ակումբներն ու պոռնկանոցները` բացահայտ ու քողարկված, այնքան շատ են լինելու արհավիրքները և ողբը:
Քանի ազգը, նրա կուսակցությունները չեն ապաշխարել իրենց սխալների ու բացթողումների համար, այդքան մեծ են լինելու կորուստները` մարդկային և տարածքային:
Քանի Հայաստանը չարի կամակատարների ձեռքում է` ժողովուրդը լավ օր չի տեսնելու և միայն Աստծուն ապավինելով, հնազանդվելով, Նրա պատվիրանները հիմք ընդունելով հայը կարող է կառուցել հզոր պետականություն և բանակ առանց դավաճանների:
Արսեն ԲԱԼՈՒՆՑ