ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Տեսակների կռիվը երբեք չի դադարի

Տեսակների կռիվը երբեք չի դադարի
04.12.2023 | 12:27

Ինձ ամենաշատը ցավ է պատճառում այն, որ մեր հայրենիքի հետ կատարվող անարդարությունները հաճախ անարձագանք ենք թողնում (իբր չենք կարող ոչինչ փոխել), բայց կենցաղային թեման, հատկապես, եթե դրան կարող ենք տալ ենթատեքստ (կրոնական, ազգային, էթնիկ, ռասայական, սեռական...) սկսում ենք թմբկահարել, ինքնախարազանել և այլն։

Բայց նույն պահին մոռանում ենք մեր, մեր նմանների նկատմամբ տեղի ունեցող անարդարությունները։ Բաքվի բանտերում տառապող մեր ազգակիցներին, մեզանից գողացված հայրենիքը (հա դե, դրա համար ձեզ առաջադեմ չեն անվանի, այլ կանվանեն սովորական ազգայնական, իսկ դա ձեզ համար ամոթ է)։

Իրականում, համամարդկային իրական արժեքները սովորական ազգային արժեքներն են, որոնց համար ոմանք կյանք են ալիս, իսկ ոմանք, որպես պարազիտ, սպառում են։ Իրականում այսօր տարածվող արժեքային համակարգը ընդամենը նոր գաղութատիրության գործիքն է, որով կարելի է արդարացնել այդ նոր գաղութատիրությունը։

Բա հետաքրքիր չի՞, թե ինչու է ձեր սիրած արժեքների ռահվիրա երկրների համար գործում «բոլորը հավասար են, բայց ոմանք ավելի հավասար են» սկզբունքը։

Շուտով կփոխվի այդ արժեքային համակարգը, դրա հետ կփոխեք նաև ձեր տեսակետները, բայց մի բան բոլոր ժամանակներում կմնա նույնը` տեսակների կռիվը երբեք չի դադարի։ Սեփական տեսակը դավաճանողն ընդամենը պարարտանյութ է այլ տեսակի բարգավաճման ճանապարհին։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 1839

Մեկնաբանություններ