ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Եթե թույլ ես, երբեք խաղաղություն չես ունենա

Եթե թույլ ես, երբեք խաղաղություն չես ունենա
26.11.2023 | 06:55

Մենք ապրում ենք մի իրականության մեջ, երբ մեծից փոքր բոլորը երազում են խաղաղության մասին։

Իսկ ի՞նչ է խաղաղությունը։ Արդյո՞ք դրա համար պետք է մարդն ու ժողովուրդը պատրաստ լինեն զոհաբերել ամեն ինչ, նույնիսկ՝ հայրենիք։

2020-ի նոյեմբերին Նիկոլ Փաշինյանը մեր ժողովրդին ասում էր, որ ժամանակն է՝ հայրենիքը զոհաբերվի հանուն անհատի:

Սա ժողովրդի բարոյալքման և պետականության կործանման թիվ մեկ գործոնն է։ Երբ հայրենիքը զոհաբերվում է հանուն որևէ բանի, այդ թվում՝ հանուն խաղաղության, նշանակում է, որ ժողովուրդը զոհաբերում է իր ապագան, իր անցյալը, իր երեխաներին, իր երազանքները:

Խաղաղությունը հարաբերական հասկացություն է, և այն անկայուն է։ Խաղաղության թիվ մեկ երաշխիքը ուժն է, եթե ուժեղ ես, ապա կլինես խաղաղ, եթե թույլ ես, ապա երբեք խաղաղություն չես ունենա, ինչքան էլ խաղաղություն մուրաս հարևաններից և ուրիշներից։

Մեր ժողովուրդը, ցավոք, վերածվել է խաղաղության մուրացկանի, ու դա մեզ բերելու է նորանոր աղետների, նոր զոհերի, նոր կորուստների։ Եթե ժողովուրդը չի ուզում պայքարել իր հայրենիքի ու պետականության համար և միայն խաղաղություն է երազում, այդ ժողովուրդը դառնում է անարժան ինչպես խաղաղության, այնպես էլ հայրենիք ու պետություն ունենալու համար։

Որտե՞ղ է իմ նվիրյալ 5%-ը։ Հայ ժողովրդի մեջ ապրող այս 5% ազգը, այս 130 հազար մարդն է լինելու պետության փրկությունը և իրական ուժեղ խաղաղություն բերողը, իսկ մնացյալը, ցավոք, այդպես էլ կմնա խաղաղության մուրացկան։ Ես որևէ հույս չեմ դնում լայնամաշստաբ հասարակության վրա։

Խաղաղությունը սիրում է այն ազգերին, որոնց զենքի վրայից արյուն է կաթում։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 2092

Մեկնաբանություններ