ԱԱԾ սպաները պատվի են առնում իրենց գործակալին, իրենց հավաքագրած բոզին:
Նախկինների դռները շպրտված մանկլավիկները Հայաստանի ձախողումների մեջ մեղադրում են նախկիններին:
Զինված ուժերի սպաները զգաստ են կանգնում ԶՈՒ ծառայությունից փախած դասալիքներին:
Ոչմիթիզական, ուլտրա-ազգայնական, թուրքականացման դեմ պայքար տանողները պառլամենտում խունջիկ-մունջիկ են գալիս իշխանականների առաջ:
Տարիներով երկիրը կեղեքած միլիարդատերերը խոսում են սոցիալական արդարությունից:
Բանակային ծառայությունից փախած подонок-ները Արցախի դրոշները խփել են կրծքավանդակներին ու գոռում են, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում:
Ի՞նչ ասեմ, սա Հայաստանն է:
Հինգ-վեց զորակոչ Ադրբեջան ուղարկած ու սպանել տվածը շարունակում է երկիրը ներկայացնել աշխարհին:
Պետությունը պաշտոնապես Շուշին ճանաչում է Ադրբեջանի մաս, բայց զինվորականների է դատում՝ Շուշին հանձնելու համար: Ա՜յ քեզ բան:
ՈՒ սա դեռ մի մասն է ամորալության այն ֆեստիվալի, որի մեջ մենք բոլորս ապրում ենք:
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ