ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Մեծ պատերազմից հինգ պակաս է, այլ խնդիր է՝ կհաջողվի Ռուսաստանին, Չինաստանին և Հնդկաստանին կանխել այն-5

Մեծ պատերազմից հինգ պակաս է, այլ խնդիր է՝ կհաջողվի Ռուսաստանին, Չինաստանին և Հնդկաստանին կանխել այն-5
01.11.2023 | 16:14

Անուղղակիորեն և ուղղակիորեն վտանգված է նաև Հայաստանը

(սկիզբը՝ այստեղ)

Գազայի հատվածում Իսրայելի ցամաքային գործողությունն արդեն մի քանի օր է շարունակվում է, այս պահին ընթանում են կատաղի մարտեր:

Դեռ հոկտեմբերի 27- ին Իսրայելը հայտարարել էր Գազայի հատվածում լույս 28- ի գիշերը ցամաքային գործողության ընդլայնման մասին: Մինչ այդ, Գազայի հատվածի հյուսիսում սկսվել էին պաղեստինա-իսրայելական հակամարտության սկզբից ի վեր ամենաուժեղ ռմբակոծությունները: Ըստ Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱՀԱԼ) հայտարարության, մեկ գիշերվա ընթացքում հարվածներ են հասցրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող 150 ստորգետնյա թիրախների, այդ թվում՝ թունելների և այլ ստորգետնյա ենթակառուցվածքների ուղղությամբ:

Նույն օրը պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումից հայտնել են, որ ՀԱՄԱՍ- ի մարտական թևը՝ «Իզզ էդ-Դին ալ-Կասամի բրիգադները», հակադարձում է ՑԱՀԱԼ- ի հարձակմանը Գազայի հատվածի հյուսիս-արևելքում գտնվող Բեյթ- Հանունի մոտ և Ալ- Բուրեյջ փախստականների ճամբարի արևելյան մասում, ցամաքի վրա կատաղի բախումներ են տեղի ունենում: Իսրայելական տանկերն արդեն մտել էին Գազայի հատված:

Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 28- ին, ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման ղեկավարության անդամ Ալի Բարական «Al Mayadeen» հեռուստաալիքին հայտնել էր, որ գիշերը մի շարք ուղղություններից դեպի Գազայի հատված իսրայելցիների ցամաքային հարձակման փորձը ձախողվել է, նրանք մեծ կորուստներ են կրել: Նա նաև նշել էր, որ Իսրայելն ուղղաթիռներ է օգտագործել վիրավորներին և զոհվածներին մարտի դաշտից տարհանելու համար:

Իսրայելի բանակը, իր հերթին, հայտարարել էր Գազայում գիշերը ցամաքային գործողությունների ընդլայնման ընթացքում կորուստների բացակայության մասին (ինչին, անշուշտ, դժվար է հավատալ), և նշել ՀԱՄԱՍ-ի մի շարք առանցքային հրամանատարների ոչնչացման մասին: Այսպես սկսվեցին Գազայում իսրայելական բանակի ցամաքային գործողությունները, որոնք կարող են հանգեցնել մեծ պատերազմի Մերձավոր Արևելքում և ոչ միայն…

Վերոնշյալի առումով ամեն ինչ կախված է այժմ ընթացող պատերազմում ՑԱՀԱԼ- ի կողմից Լիբանանում շիական «Հըզբոլահ» կուսակցությանը, նրա զինված թևին հասցվող սադրիչ բնույթի հարվածների մասշտաբներից, «Հըզբոլահ»- ի և Իսրայելի, հնարավոր նույնիսկ՝ Լիբանանի և Իսրայելի միջև լայնածավալ պատերազմի բռնկումից ու դրանցում Իրանին ներքաշելու հեռանկարից:

ТАСС- ի փոխանցմամբ, Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները կիրակի օրը երեք անգամ հրթիռային հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող բնակավայրերին: Ավելի վաղ իսրայելական ԱԹՍ- ները հարվածներ էին հասցրել Իքլիմ-աթ-Թուֆահ տեղանքին, որը գտնվում է շիա մարտիկների վերահսկողության ներքո: Ինչպես նշված է նույն հրապարակման մեջ, «Սա իսրայելական ՌՕՈՒ- ի արդեն երկրորդ հարձակումն է «Հըզբոլահ»- ի դիրքերի վրա Լիտանի գետից այն կողմ»։

Ահաբեկիչների և ահաբեկչության դեմ պայքարի անվան ներքո ՀԱՄԱՍ խմբավորմանը հիմնովին ոչնչացնելու, Գազայի հատվածի բռնազավթման, պաղեստինցիների ցեղասպանության, բացառված չէ նույնիսկ՝ Պաղեստինյան ինքնավարության ոչնչացման նպատակ ունենալով, Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն երեկ ճեպազրույցի ժամանակ, «РИА Новости»– ի տեղեկացմամբ , հայտարարել է, որ «Իսրայելը չի համաձայնի դադարեցնել ՀԱՄԱՍ-ի դեմ ռազմական գործողությունները», չի համաձայնի հրադադար հաստատել, «Դա չի լինի»:

Իսրայելի ռազմավարական դաշնակից, Պաղեստինյան պետություն ստեղծելու վերաբերյալ ՄԱԿ- ի՝ դեռ տասնամյակներ առաջ կայացրած որոշման կատարումն անցած ողջ ժամանակաընթացքում Իսրայելի հետ միասին տորպեդահարած և հրեական պետության ռազմական հանցագործությունների հովանավոր ԱՄՆ- ը նույնպես դեմ է հանդես եկել Գազայի հատվածում հրադադարի հաստատմանը, քանի որ, ըստ էության, հետապնդում է Իսրայելի նույն՝ վերը շարադրված նպատակները: Միացյալ Նահանգները միաժամանակ իբր մարդասիրական մոտեցման կողմնակից լինելով, հրեշավոր կեղծավորություն է դրսևորում Գազայի հատվածում ցեղասպանվող պաղեստինցիների (խաղաղ բնակչության) առնչությամբ:

Ինչպես կեսգիշերին հայտնի դարձավ ТАСС- ի հրապարակումից , իսրայելցի զինվորականները լրացուցիչ հետևակային, զրահատանկային և ինժեներական ստորաբաժանումներ են մտցնում Գազայի հատված, անկլավում ցամաքային գործողության մասշտաբները շարունակում են ընդլայնվել։

Իսրայելը շարունակում է համակարգված կերպով ոչնչացնել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ռազմական և քաղաքական ներուժը, առաջին փուլը ենթադրում էր գրոհայինների հարձակման դադարեցում, երկրորդը՝ օդային հարվածներ. այս մասին երեկ մամուլի ասուլիսի ժամանակ, РБК- ի տեղեկացմամբ, հայտարարել է Իսրայելի վարչապետը:

«Երրորդ փուլը Գազայի հատված ցամաքային ներթափանցման ընդլայնումն է,- ասել է Նաթանյահուն:- ՑԱՀԱԼ-ը դա անում է համաչափորեն, շատ հզոր քայլերով՝ համակարգված կերպով քայլ առ քայլ առաջ գնալով»։

Նա կրկին դիմել է լիբանանյան «Հըզբոլահ» խմբավորմանը՝ հավաստիացնելով, որ Իսրայելն աշխատում է հյուսիսային սահմանն ուժեղացնելու ուղղությամբ և նախազգուշացրել, որ կազմակերպությունն «իր ողջ կյանքի սխալը թույլ կտա, եթե որոշի լիարժեքորեն միջամտել»:

«Դուք կստանաք հարված, որը չեք էլ կարող պատկերացնել»,- սպառնացել է Իսրայելի վարչապետը և վստահություն է հայտնել, որ եթե ՀԱՄԱՍ-ին չհաղթի, ապա «կհաղթի չարիքի առանցքը», տանուլ կտան ինչպես արևմտյան երկրները, այնպես էլ ողջ արաբական աշխարհը:

Այս հայտարարության հեղինակը ղեկավարն է մի երկրի, որը, ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հետ միասին, հանդիսանում է ողջ մոլորակի վրա կամ մարդկության մեջ չարիքի առանցքը:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 10657

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ