ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Արցախի հայերի գենոցիդից փրկության միակ հնարավոր միջոցը Ռուսաստանի կազմի մեջ մտնելու համար պայքարն է

Արցախի հայերի գենոցիդից փրկության միակ հնարավոր միջոցը Ռուսաստանի կազմի մեջ մտնելու համար պայքարն է
16.09.2023 | 17:38

Այդ ցանկության մասին հայտարարելու պահից սկսած Արցախի կարգավիճակը կփոխվի, կդառնա Ռուսաստանի համար հույժ կարևոր տարածք, որտեղ Ռուսաաստանը շատ արագ կարող է ռազմական բազա կառուցել ու վերջ տալ տարածաշրջանի անկայությունթյանը միտակա տասնամյակներում:

Հայաստանն էլ դրա արդյունքում կդառնա անհամեմատ ավելի լավ պաշտպանված պետություն:

Իսկ եթե միանա Ռուս-Բելոռուսական միությանը, նաև միջուկային զենք ունեցող պետություն: Որովհետև այդ դեպքում նրա սահմանների պաշտպանությանը մասնակցելու է Ռուսաստանի միջուկային զենքն իր ողջ հզորությամբ:

Նման հեռանկարից հրաժարվելու միակ պատճառը զզվելի սպառողական «շատ բան ունենալու» տենչն է, որի ճնշման տակ գիտակցությունն անջատվում է, մնում է միայն «եթե իմը չի, թող ոչ մեկինը չլինի» ցանկությունը:

«Եթե Արցաը մերը չի, ուրրեմն թքած, թե ինչ կլինի Արցախի հայերի հետ»:

Սա է անուղեղ ու անսիրտ ռոբոտ դարձած արարածների «մտածելակերպը»:

Դրան հակառակ ես պնդում եմ, որ եթե թշնամու կողմից օկուպացված Հայաստանը ոչ մի կերպ չի ցանկանում օգնել Արցախին, փրկել Արցախի հայությանը, Արցախն իրավունք ունի շատ արագ որոշում կայացնել Ռուսաստանի կազմի մեջ մետնելու մասին, ունենալով դրա համար բոլոր իրավունքները, թե՛ իրավական, թե՛ պատմական տեսակետից:

Արցախի հայերը չպետք է դառնան սպառողական տենչի զոհեր:

Նրանք իրավունք ունեն վերջապես ապահով ու պաշտպանված զգալ իրենց ու ապրել այն պետության կազմում, որն իրենց ազատագրեց պարսկական լծից:

Կրկնում եմ, որ նման ցանկության հայտարարման պահից Արցախի կարգավիճակը կփոխվի:

Այդ պահից սկսած նա, ով կցաննկանա հարձակվել Արցախի վրա, գիտենալու է, որ ինքը իրականում հարձակվում է Ռուսաստանի վրա ու հետևանքներն իր համար կլինիեն հազար անգամ ավելի ծանր, քան մինչ այդ:

Իսկ Ռուսաստանի կազմի մեջ որպես ինքնավար հանրապետություն մտնելուց հետո Արցախը շատ արագ կսկսի զարգանալ բոլոր բնագավառներոմ՝ տնտեսություն, առողջապահություն, կրթություն, պաշտպանություն, տուրիզմ և այլն:

Նման հեռանկարից հրաժարվելը ճիշտ չի լինի իմ կարծիքով:

Հատկապես քանի որ գոյություն չունի արդեն որևէ այլ տարբերակ:

Բրդոտ կապիկն էլ, նրա խղճուկ ընդդիմությունն էլ դա արդեն ապացուցել են հազար անգամ:

Ով կարծում է, թե Արցախի բնակչությանը թույլ կտան առանց որևէ դժվարության լքել Հայրենիքն ու փրկել իրենց կյանքը, չարաչար սխալվում է:

Թշնամին ցուցաբերելու է իր ողջ ստորությունն ու դաժանությունը: Առաջին հերթին բոլոր տղամարդկանց ելքն արգելելու են, ձերբակալելով ու բանտերում տանջելով, որպես պաշտպանական բանակի հնարավոր մասնակիցների, տանջամահ անելով, կամ էլ տասը տարուց ավել բանտարկելով:

Մյուսներին էլ ստիպելու են փախչել առանց որևէ ունեցվածքի, ցուցաբերելով լկտի ու դաժան վերաբերմունք:

Չեմ ուզում ասել, թե ինչպիսին կլինի նրանց կյանքը, ովքեր ստիպված կմնան իրենց Հայրենիքում:

Այնպես որ Արցախի փրկության հարցին չի կարելի մակերեսային մոտեցում ունենալ: Որովհետև դա անչափ դաժան վարք է, դավաճանություն է Արցախի հայյերի նկատմամբ:

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2112

Մեկնաբանություններ