Չկա, որովհետև, 1994 թ. ապրիլի 15-ին, երբ ԱՊՀ պետություններն ընդունեցին Հռչակագիր տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնամխելիության մասին, ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվեց ստորագրել Հռչակագիրը:
Հռչակագրի բնօրինակի վրա, իր ձեռագրով գրված է. «Հավատարիմ մնալով 1990 թ. ՀՀ Հռչակագրի և ՀՀ ԳԽ 1992 թ. հուլիսի 8-ի որոշման պահանջներին, ՀՀ -ն չի կարող իր համար ընդունելի համարել այս փաստաթուղթը, որում ԼՂ-ն համարվում է Ադրբեջանի տարածքային ամբողջության մաս:
Հայաստանի Հանրապետության անունից մերժում եմ իմ ստորագրությունը: Լ . Տեր-Պետրոսյան»:
Ինչու՞ է այդ դեպքում ՀՀ վարչապետը դիմում կեղծիքի և փորձում մոլորեցնել հասարակությանը, անընդհատ հղում անելով Ալմաաթայի հռչակագրին, որը ոչ մի աղերս չունի Ադրբեջանի հետ:
Եվ 1991 թ. Ալմաաթայի Հռչակագրով և 1993 թ. հունվարին ԱՊՀ կանոնադրությունն ընդունելիս, մեր՝ Հայաստանի Հանրապետության սահմաններն են ընդունվել, ո՛չ Ադրբեջանի, այն պարզ պատճառով , որ Ադրբեջանը ԱՊՀ -ին անդամակցել է միայն 1993 թվականի սեպտեմբերի 24-ից:
ՈՒրեմն, ո՞րն է վարչապետի այդ գիտակցված կեղծիքին գնալու պատճառը:
Այն, որ Վիեննայում, իրեն դեմ են տվել հենց այդ, Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չճանաչելու փաստաթուղթը և պահանջել՝
կամ կճանաչես Արցախը Ադրբեջանի կազմում, կխոստանաս, որ կվերադարձնես անկլավները և էլի բաներ, կամ ուժով Հայաստանի համար նոր պետական սահման
կգծենք:
Սա խոստովանելը, կլինի այսպես կոչված արևմտյան հարթակներին փուռը տալ և հաստատել Լավրովի ասածները, Վիեննայի հարթակում տեղի ունեցածի մասին...
Բայց ե կեղծիքը ճշմարտություն չի դառնա:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ