Արցախն ունի նախագահ՝ ի հեճուկս բոլոր դժվարությունների ու մարտահրավերների, որոնք ունեն Արցախի ինստիտուցիոնալ և սահմանադրաիրավական կերպը ոչնչացնելու առաքելություն և գալիս են թե՛ ներսից, թե՛ դրսից, թե՛ Հայաստանից, և՛ թե Ադրբեջանից: Արցախի պահպանման հզորագույն կռվանը սեփական սահմանադրաիրավական կարգի և ինստիտուցիոնալ համակարգի պահպանումն է:
Հուսով եմ՝ պաշտոնական Ստեփանակերտն այսօր դարձավ ավելի անկախ իրեն ուրանալ փորձող և որպես պաշտոնական Երևան հանդես եկողներից: Դարձավ ավելի անկախ գոնե այն ուժով, որ կարողացավ իրականացնել սահմանադրական իշխանափոխություն՝ առաջնորդվելով բացառապես արցախյան շահերով:
Վլադիմիր Մարտիրոսյան