Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Դու Երևանի բնակիչների ո՞ր տեսակին ես պատկանում

Դու Երևանի բնակիչների ո՞ր տեսակին ես պատկանում
06.09.2023 | 07:40

Գեղեցիկ է Երևանը հատկապես վաղ առավոտյան ժամերին։ Մարդիկ ակտիվ եռուզեռի մեջ են, ոմանք էլ, բակում նստած, նայում են մյուսներին ու կյանքը վայելում։

Այո, այո։ Երևանում դեռ մարդիկ կան, որոնք կյանք են վայելում։ Ավելին, կան մարդիկ, որոնց տրամաբանությամբ երջանիկ է շուրջբոլորը՝ ամենուրեք շինարարություն է, հին գազելների փոխարեն արդեն օդափոխիչով ավտոբուսներ են, փողոցները հաճախակի ասֆալտ են անում, նույն փողոցը՝ մի քանի անգամ, ամենակարևորը՝ հիմա մեր հայերը քիչ են գիշերները փողոց ավլում կամ աղբը թափում։ Հիմա աղբահանության էդ դժվար ու կեղտոտ գործը մեր փոխարեն հիմնականում անում են հնդիկները, պակիստանցիներն ու Իրանից եկած ադրբեջանցիները։ Հա բա, թող ուրիշները մեր աղբը թափեն, դա մեզ սազական չի։

Երևանի այս տեսակի բնակիչների համար ամենևին կարևոր չի, թե ինչ է կորցրել երկիրդ այդ ավտոբուսների վարկերը կամ բազմահարկ շենքերի փողերը ստանալու համար։

Երևանի այս տեսակի բնակիչներին հետաքրքրում է, որ իր, հենց ի՛ր համար լավ լինի, ու թքած, թե Երևանից դուրս կյանքը մեռնում է, ամեն ինչ հերթով հանձնվում է թշնամուն, ու մի օր այդպես կհասնի Երևանին։

Բայց Երևանի այս տեսակի բնակիչների համար գործում է հայտնի անեկդոտը' մինչև այդ օրը գա, ես չեմ լինի․․․ Այսինքն՝ այս տեսակի մարդիկ թքած ունեն նույնիսկ սեփական զավակների ապագայի վրա, միայն թե իրենց համար լավ լինի։

Երևանի այս տեսակի մարդիկ դեմ չեն թշնամուն տրվելուն, միայն թե թվացյալ խաղաղ լինի, ու ինքը հանգիստ կարողանա իր ճղճիմ գոյությունը քարշ տալ տան չորս պատերի կամ, լավագույն դեպքում, բակի նստարաններին։

Երևանի այս տեսակի բնակիչների համար կարևոր չէ, որ նոր ավտոբուսների, բարձրացող շենքերի ու ասֆալտի վրայից հայ զինվորների արյան հոտն է գալիս, քանի որ հենց նրա՛նց՝ հազարավոր պայմանավորված զոհերի դիմաց վճարված փողերով են այդ ամենը ստեղծում։ Ի՞նչ է եղել որ, թող այդպես լինի։ Պակա՞ս էր մի զոհվածի ծնող ասել՝ հաշվենք,որ իր երեխան խոպան է գնացել, պետությունը փող է տալիս, ինքն էլ հավեսով ապրում է։

Սա Երևանի որոշ բնակիչների անբարո և անհայրենիք տեսակն է, որոնց մասին վարչապետը շատ բնորոշիչ մի խոսք ունի՝ դրանք հավ են, էստեղ կուտը կուտեն, 5 րոպե հետո կմոռանան։ Կարևորը՝ ընտրություններից առաջ կտերը բազմատեսակ լինեն։

Բայց կա նաև Երևանի բնակիչների այլ տեսակ, որը հայրենիք ունի, բարոյականություն ունի, պատիվ ունի։ Այդ տեսակը վարչապետի կտերը վերադարձնում ու դնում է նույն այդ վարչապետի ու նրա մանկլավիկների բերանը։

Դու Երևանի բնակիչների ո՞ր տեսակին ես պատկանում։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 3332

Մեկնաբանություններ