ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Դժգույն և դժբախտ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին

Դժգույն և դժբախտ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին
24.07.2023 | 08:06

Ադրբեջանցու հետ «խաղաղության օրակարգով» առաջնորդվողներ, լա՞վ եք:

Սա թուրքի կողմից պղծված Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին է:

Եթե շարունակեք կապիտուլյանտ և հակահայ Նիկոլ հանդուրժել, Ադրբեջանի դրոշների այլանդակ պատկերով լուսանկարները շատ շուտով «կվայելեք» Տաթև վանքում, Գեղարդավանքում, Նորավանքում, Գյումրիի Յոթ Վերք և Ամենափրկիչ եկեղեցիներում, Էջմիածնի Մայր Տաճարում և եկեղեցիներում, Խոր Վիրապում, Գոշավանքում, Հաղարծինում և այլուր:

Դե՛, իսկ Հաղպատի և Սանահինի վանական համալիրներն էլ թուրք Նիկոլը կնվիրի վրացիներին:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1831

Մեկնաբանություններ