ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Բարդա-Աղդամ-Ստեփանակերտ երթուղով ադրբեջանական հումանիզմ»

Բարդա-Աղդամ-Ստեփանակերտ երթուղով ադրբեջանական հումանիզմ»
16.07.2023 | 14:57

Դիմավորեք Բրյուսելում մշակված և շատ շուտով ուղիղ չվերթով Հայաստան ներմուծվող հերթական օվերտոնի պատուհանը՝ «Բարդա-Աղդամ-Ստեփանակերտ երթուղով ադրբեջանական հումանիզմ»: Սա դառնալու է բզկտված, բաժան-բաժան արված և գերակայությունների կողմնորոշիչները կորցրած հայ հասարակության մեջ ներբեռնվող հերթական դիսկուրսը: Այդ օվերտոնի պատուհանի հիմնական բարոյահոգեբանական և զգայական էմոցիոնալ շեշտադրումը լինելու է. «Թուրքի հացն էլ է հաց, բա հո չե՞ն կոտորվելու սովից»: «Ամեն ինչ կյանքում հարաբերական է, թեթև տարեք» թեզն էլ երեկոյան նամյոկով արվեց, Էյնշտեյնի գրքով և Էյնշտեյնի հարաբերականությամբ՝ հացը հաց է:

Բարդա-Աղդամ-Ստեփանակերտ երթուղու գործարկումը պատահական չի ընդգրկվել բրյուսելյան բանակցային օրակարգ: Սա վկայում է այն մասին, որ այնտեղ ոչ թե քննարկվում է Արցախում հայկական շահի և գերակայությունների նվազագույն առաջխաղացումն ու ջանքը, որը պաշտոնական Երևանը ներկայացնում է որպես իր քաղաքական արտաքին դիրքավորում, այլ Արցախի ամբողջական կլանման և ռեինտեգրման տեխնիկական, ընթացիկ և ընդհանուր սխեմաներին վերաբերող մանրամասներ:

Սարսափելին այն է, որ այս պրոցեսում ՀՀ իշխանությունների համար բրյուսելյան հարթակը ապահովել է լիակատար ներառականություն և մասնակցություն, որը պաշտոնական Երևանը ներկայացնում է որպես բանակցություն, իսկ իրականում օգնում է Ադրբեջանին կլանելու իր կողմից հանձնված Արցախն ավելի դյուրին և հանգիստ:

P.S. Այս ամենը ապացուցվում է պաշտոնական Բաքվի և Երևանի բրյուսելյան հանդիպման վերաբերյալ միմյանց կատեգորիկ հակասող հաղորդագրություններով:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2394

Մեկնաբանություններ