ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Գլոբալ անվտանգության հիմնական պրոբլեմներից մեկը աշխարհի բաժանումն է

Գլոբալ անվտանգության հիմնական պրոբլեմներից մեկը աշխարհի բաժանումն է
15.07.2023 | 17:39

Մեր ներկա վիճակի ու մոտ ապագայի հետ կապված հարցերի քննարկման համար շատ կարևոր է թուրքերի նկատմամբ Արևմուտքի վերաբերմունքը, որն ունի տակտիկական բաղադրիչ, ըստ որի, թուրքերին կարելի է օգտագործել ռուսների ու Իրանի դեմ և, հնարավոր է, արաբների դեմ, մինչև վրա հասնի ստրատեգիապես կարևոր քայլի՝ Քրդստանի ստեղծման համար հարմար պահը։

Իրականում թուրքերի հնարավորությունները շատ ավելի փոքր են, քան նրանց ամբիցիաները, որոնք շահադիտական նպատակներով ուժեղացվել են և՛ Պուտինի, և՛ Արևմուտքի կողմից։

Տնտեսական ու ֆինանսական առումներով Թուրքիայի վիճակը աննախանձելի է, իսկ թուրքերի իրական թիվը Թուրքիայում 45-50 միլիոնից չի անցնում։

Բացի դրանից, որոշակի անալոգիաներ կան Թուրքիայի ներկա վիճակի ու աշխարհագրական դիրքի և պատմական Հայաստանի մշտական անկայուն վիճակի միջև, որի պատճառն ավելի հզոր ուժերի արանքում գտնվելու հանգամանքն է։

Այս իմաստով, հաշվի առնելով նաև Չինաստանի նպատակային քաղաքականությունը Իրանի ու արաբական երկրների հետ, Թուրքիան ստրատեգիապես թույլ է։

Հետո էլ, դեռ շատ շուտ է Արևմուտքի ահռելի քաղաքակրթական և այլ հզորություններին մի աչքով նայելու համար։

Առաջին շոկային վիճակից նրանք դեռ դուրս կգան, Եվրոպան դեռ տաք է, խորապես չի զգացել իր գոյաբանական ռիսկերի չափը։

Ավելի մեծ հեռանկարի տեսանկյունից հնարավոր է, որ հանգամանքները ստիպեն Եվրոպային ու Ռուսաստանին իրար միանալ, որը քաղաքակրթական կայունության առումով բնական է և որը համաշխարհային երկու պատերազմների հիմնական առանցքային հարցն է եղել։

Գլոբալ անվտանգության հիմնական պրոբլեմներից մեկը աշխարհի բաժանումն է ռացիոնալ մարդաքանակով ու տարածքներով բլոկների, և այս իմաստով էլ Թուրքիայի վիճակը մեծ անորոշություններ է պարունակում, ու հենց այս իմաստով էլ աչքի է զարնում Թուրանի գաղափարի հնարովի ու անիրագործելի լինելը։

Ամեն ինչ դեռ նոր-նոր է սկսվում, և այս ահռելի հորձանուտներում, բացի ամեն ինչից, մեր խարխուլ մակույկի տարբեր ճեղքերից նաև ջուր է լցվում, որը, դժբախտաբար, դատարկող չկա։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 6424

Մեկնաբանություններ