Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ անցյալ շաբաթ Իրանի բալիստիկ հրթիռների գրոհը «նույնիսկ չի շոշափել» իսրայելական օդուժի հնարավորությունները և խոստացել է, որ Իսրայելը չի վարանի պատասխանել իր թշնամիների նմանատիպ հարձակումներին: «Նա, ով կարծում է, որ Իսրայելի վրա հարձակվել փորձելով, մեզ հետ կպահի պատասխան գործողություններից, պետք է տեսնի, թե ինչ է կատարվում Գազայում և ինչ է տեղի ունենում Բեյրութում»,- ասել է Գալանտը։               
 

Ինչպե՞ս է ոստիկանությունը նոր մեթոդով թալանելու ժողովրդին

Ինչպե՞ս է ոստիկանությունը նոր մեթոդով թալանելու ժողովրդին
30.05.2023 | 10:36

Հունիսի 1-ից ճանապարհային ոստիկանությունը և պարեկները կանգնեցնելու են մեքենաները, ստուգեն դիմացի կողային ապակիները և եթե դրանք 30%-ից ավելի մուգ լինեն, տուգանելու են 25.000 դրամով։

Առաջին հայացքից նորմալ է, օրենքն է պահանջում։ Բայց...

Որտեղի՞ց վարորդը պետք է իմանա՝ իր մեքենայի ապակիների մգությունը 30%-ից ավելի՞ է, թե՞ ոչ։

Ոստիկանությունն ասում է՝ Երևանի կենտրոնում 7 օր շարունակ, իսկ մյուս վայրերում ու մարզերում 1-ական օր իրենց մի քանի պարեկներ հատուկ սարքերով կչափեն, եթե վարորդները մոտենան և խնդրեն։ Իսկ եթե վարորդը տեղյակ չի ու չի մոտենո՞ւմ։ Պարեկներն իրազեկո՞ւմ են։ Ոչ։

Ինքս մի քանի անգամ գնացի նշված վայրեր։ Իրականում 2 պարեկ կանգնած էր Երևանի կենտրոնում՝ ԱԳՆ շենքի մոտ, բայց մեքենաների այնպիսի հերթ էր, որ ժամեր են պետք իր կարևորությունից զարմացած պարեկի բաղձալի դեմքը տեսնելու համար։ Մարզերում ավելի վատ վիճակ է, քանի որ ընդամենը 1 օր են պարեկները վարորդներին տվել այդ սարքի հաճույքը։ Այդ օրերը սպառվել են մայիսի 28-ին։

Չնայած որպես կանոն՝ ոստիկաններն են կանգնեցնում վարորդներին, բայց այս անգամ ես մի քանի անգամ կանգնեցրի վարորդների որսի դուրս եկած պարեկներին։

Հարցնում եմ' կարո՞ղ եք չափել իմ մեքենայի ապակիների մգությունը։

Պատասխան. ոչ, սարքեր չունենք։

Հարց. հունիսի 1-ից սարքեր ունենալո՞ւ եք, որ տուգանեք վարորդներին։

Պատասխան․ այո։

Հարց․ այդ դեպքում ինչո՞ւ հիմա չունենալ, որ ամեն քայլափոխի զգուշացնեք մարդկանց, որպեսզի հունիսի 1-ից քիչ օրինախախտ վարորդներ լինեն։

Պատասխան․ այդպես հրահանգված է։

Հասկանում եք, չէ՞, ոստիկանությունն էլ ունի հրահանգ՝ այնպես անել, որ քիչ մարդ իրազեկված լինի, քիչ մարդ կարողանա պահպանել օրենքը, բայց միաժամանակ ձևական կողմը պահել ու ցույց տալ, թե մարդկանց իրազեկել են, և նրանց մեղավորությունն է, որ չեն իմացել։

Այսօր դիմելու եմ ոստիկանության ղեկավարությանը՝ կոնկրետ առաջարկով, ու եթե նրանք քաղաքացիներին չեն նայում որպես տուգանքի մատերիալ, ապա պետք է համաձայնեն այդ առաջարկին։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 4292

Մեկնաբանություններ