Երբ ճամփորդում ես Հայաստանի պատմական վայրերով, զարմանում ես, տեսնելով պատմական հուշարձանների պատերն ապականված, տարբեր քեֆչի-տգետների անուննեով, գրառումներով, «Գ+Լ-ՍԵՐ» և այլ գռեհկաբանություններով։
Փաստորեն, այդ տգետ, անհայրենիք քեֆչիները Հայաստանում եկել են իշխանության և ապականում են արդեն Երևանի ճարտարապետական կոթողները՝ անցքեր բացելով, սեպեր խփելով թամանյանական շենքերին։ Հետո էլ բողոքում ենք, որ Ադրբեջանը ոչնչացնում է հայկական հուշարձանները։ Ինչո՞վ են տարբերվում այսօրվա քանդարար-դավաճաններն իրենց ադրբեջանցի և թուրք եղբայրներից։
Ավետիք Իշխանյան