«Տղա եք՝ պահեք». հային երբևէ նետված ամենաթևաթափող մարտակոչն էր դա ազգի մութ բնազդներին քաջածանոթ մեկի կողմից, ով լավ գիտեր նաև իր զինանոցի կարողությունները:
Ցավոք, նրա արսենալի ամենագործող զինատեսակը՝ այսօրվա իշխանությունը, կարողացավ գրեթե լիովին իրագործել չարագուշակ մարգարեությունը, բայց, կրկնեմ, գրեթե: Մեկ անգամ չէ, որ հայը կանգնել է սալի և մուրճի արանքում ընտրություն կատարելու փաստի առջև: Մեր զարմանալի տոկունությունը անցել է հազարամյակների միջով, գոյատևման բնազդը, ի վերջո, միշտ էլ հաղթող է եղել: Համոզված եմ, նաև՝ այս անգամ:
Հայկ Մարտիրոսյան