Աժ-ն քվեարկությամբ Բարձրագույն դատական խորհրդի անդամներ ընտրեց առաջադրված երկու թեկնածուներին: Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 86 պատգամավոր, դեմ 3-ը, իսկ Բաց հասարակության հիմնադրամի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Դավիթ Խաչատուրյանի ընտրության քվեարկության ձայներն են` 85 կողմ, 3 դեմ և 1 անվավեր: ԲԴԽ նոր անդամները երդմամբ ստանձնեցին իրենց լիազորությունները:
Նրանց թեկնածությունն առաջադրել էր «Իմ քայլը» խմբակցությունը: ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն չմասնակցեցին քվեարկությանը: