Աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և կանխման ուղղությամբ իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ իրավախախտների նկատմամբ կազմվել է 69 վարչական արձանագրություն: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, միաժամանակ նշելով, որ տարվող աշխատանքի արդյունքները գոհացուցիչ չեն:
«Բազմիցս եմ կրկնել, որ մեր նպատակը ոչ թե արձանագրություններ կազմելն է, այլ տվյալ երևույթի նկատմամբ հետևողական պայքարը, որի արդյունքում թե´ ֆիզիկական, թե´ իրավաբանական անձինք կգիտակցեն քաղաքը մաքուր պահելու իրենց պարտավորությունը» նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ակնկալելով ԶԼՄ-ների և հենց մեր՝ համաքաղաքացիների ակտիվ մասնակցությունը: