Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Բողոքի ակցիա՝ ընդդեմ Քաղցրաշենի ոռոգման համակարգի կառուցման. EcoLur

Բողոքի ակցիա՝ ընդդեմ Քաղցրաշենի ոռոգման համակարգի կառուցման. EcoLur
18.02.2015 | 12:50

Այսօր Գառնիի գյուղապետարանի մոտ Գառնիի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել ընդդեմ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման: Բնակիչների տեղեկություններով` այսօր, ժամը 12:00-ին, «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի ներկայացուցիչները պետք է հանդիպեն գյուղապետի հետ և ճնշում գործադրեն նրա վրա` ստանալու նրա համաձայնությունը նախագիծն իրականացնելու համար: Բնակիչները կոչ են անում բոլորին,այդ թվում լրագրողներին և բնապահպաններին, ովքեր սիրում են Գառնիի ձորը և ցանկանում են պահպանել այն, միանալ իրենց պայքարին ընդդեմ այդ հակաբնապահպանական նախաձեռնության:
«Գառնին, լինելով Հայաստանի ամենահայտնի պատմական բնակավայրերից մեկը, ճանաչված է իր գեղեցիկ բնաշխարհով, զով կլիմայով, որը զբոսաշրջության ամենասիրված ու ամենահայտնի կենտրոններից մեկն է:
Այսօր Գառնիի կիրճը կանգնած է անապատացման վտանգի առջև: Գառնի գյուղի բնակչությունը 2014թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից տագնապ է բարձրացրել գյուղը սնուցող երակ հանդիսացող Ազատ գետի ջրերը խողովակաշարով այլ համայնք տեղափոխելու համար: Հաշվի չի առնվում այն հանգամանքը, որ 8000 և ավելի բնակիչ ունեցող Գառնին ունի խմելու և ոռոգման ջրերի խիստ կարիք: Ազատի ջրամբարն անգամ լիարժեք չի լցվում ու չի կարողանում բավարարել ջրամբարից օգտվող գյուղերի ոռոգման ջրի պահանջը:
Այս երևույթը հակաբնապահպանական է, որը կհանգեցնի Ազատի կիրճի հրաշագեղ բնությանոչնչացմանը` բնության եղեռն է իրականցվում:
Սա նաև մեծ հարված է զբոսաշրջության զարգացմանը, որի մասին այսքան թմբկահարվում է»,- մասնավորապես նշված է գառնեցիների կոչում:
Հիշեցնենք, որ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի նախագծով նախատեսվում է Ազատ գետի միջին հոսանքներից 820-:-1,020 մմ տրամագծով 27,685 մ երկարությամբ պողպատե խողովակաշարով գետի ջուր տանել Արարատի մարզի Այգեստան, Բերդիկ, Գետազատ, Դեղձուտ,Հնաբերդ, Մրգանուշ, Նարեկ, Ներքին Դվին, Նորաշեն, Վարդաշեն, Վերին Դվին, Քաղցրաշեն համայնքներ ոռոգման համար:
Ազատ գետն Ազատի կիրճի էկոհամակարգի ձևավորման գլխավոր գործոնն է: Նախագծի ազդեցության գոտում է գտնվում Խոսրովի արգելոցը, Գառնիի ձորը, Քարերի սիմֆոնիան և այնհամայնքները, որոնք օգտվում են Ազատ գետի և Ազատի ջրամբարի ջրերից:

Դիտվել է՝ 2333

Մեկնաբանություններ