Պերուում անցկացվող կլիմայի հարցերով ՄԱԿ-ի գագաթնաժողովի մասնակից 190 երկրների ներկայացուցիչներ համաձայնության են եկել 2015-ին կլիմայի փոփոխությունների պայմանագրի վերաբերյալ հարցերում։ Հաջորդ տարի Փարիզում կայանալիք գագաթնաժողովում կընդունվի համաշխարհային կլիմային վերաբերող մի փաստաթուղթ։