«Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիան ՀՀ Նախագահի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում կազմակերպում է «Բնապահպանական հիմնախնդիրները և լրագրողները. Մարտահրավերները և լուծումները» խորագիրը կրող սեմինար, որը նախատեսված է աշխատող և ուսանող երիտասարդ լրագրողների համար:
Ծրագիրը նախատեսվում է անցկացնել Ծաղկաձորում, նոյեմբերի 19-23-ը:
ԶԼՄ-ները, լինելով հասարակությանը կրթող և հասարակական կարծիք ձևավորող հիմնական ինստիտուտներից մեկը, պատշաճ ինֆորմացված լինելով, նպաստում են հասարակության մեջ էկոլոգիական հիմնախնդիրների, վերջիններիս մարտահրավերների և լուծման ուղիների մասին գրագետ և օբյեկտիվ ինֆորմացիայի տարածմանն ու լուսաբանմանը:
Մասնակիցները պետք է լինեն 18-35 տարեկան աշխատող կամ ուսանող լրագրողներ:
Լրացված հայտերն ուղարկել nersisyan.liana@gmail.com էլ.հայցեով մինչև 15.11.2014, ժամը 24.00: