Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Էրդողանը մարտական է մեկնում Սանկտ Պետերբուրգ

Էրդողանը մարտական է մեկնում Սանկտ Պետերբուրգ
03.09.2013 | 11:03

Սեպտեմբերի 5-6-ը Սանկտ Պետերբուրգի մերձակա Կոնստանտինովյան պալատում աշխատանքները կսկսի Մեծ քսանյակի գագաթաժողովը: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է գագաթաժողովի ժամանակ Սիրիայի հարցը քննարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Նա արդեն հասցրել է քննադատել ՄԱԿ-ին Սիրիայի հարցում գործնական քայլերի չդիմելու համար: Էրդողանին խիստ մտահոգում է, որ Սիրիայում 100000 մարդ է արդեն զոհվել, նա գտնում է, որ առանց ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևի էլ կարելի է միջամտել Սիրիայի գործերին: CNN Turk-ի հաղորդմամբ` վարչապետը ասել է, որ Թուրքիան պատրաստ է մասնակցել Սիրիայի դեմ ուղղված միջազգային գործողությանը` առանց ՄԱԿ-ի ԱԽ-ի հավանության: Էրդողանը գտնում է, որ սահմանափակ միջամտությունն արդյունավետ չէ, անհրաժետ են լայնածավալ գործողություններ, որոնք կտապալեն Բաշար Ասադի վարչակարգը:

Դիտվել է՝ 865

Մեկնաբանություններ