ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Վահրամ Թաթիկյանի պատասխանը irates.am-ին

Վահրամ Թաթիկյանի պատասխանը irates.am-ին
14.07.2012 | 01:16

Արձագանքելով irates.am-ի «Գետառը վրե՞ժ է լուծում», «Պատկան մարմինները լռեցին, իսկ բնապահպանը կռչ արեց» հրապարակումներին, որոնք անդրադարձ էին իր իսկ հնչեցրած ահազանգին, թե Գետառը փակելուց հետո էկոլոգիական լուրջ խնդիրներ են ի հայտ եկել, երգահան ու երգասաց, արվեստաբան Վահրամ Թաթիկյանը հանդես է եկել հետևյալ պարզաբանմամբ.

«Բնապահպանի պատասխանը, օգտակար դիտարկումներ ունենալով հանդերձ, չփոխեց իմ հաստատ համոզմունքը, որ ՀԿ-ների ու բնապահպանական դաշինքների մեծ մասը ստեղծվել է ՀՀ կառավարության, ավելի կոնկրետ՝ Տիգրան Սարգսյանի կողմից։ Դա կարող էր դրական դիտվել անգամ, եթե որոշ վտանգներ ու խութեր չպարունակեր ու չստեղծեր հեշտ կառավարելի վիճակ վարչապետի համար, որն իր հերթին կառավարվում է համաշխարհային բանկի կողմից։ Անձամբ ես պնդում եմ մուտացիայի վրա, որովհետև դա բոլորովին էլ չաղ առնետ չէր, այլ առնետի ձագ, որն իմունիտետ ուներ բոլոր թունավոր նյութերի նկատմամբ և աշխուժորեն շարունակում էր դուրս պրծնելու ջանքերը, մինչև մի քանի թաս եռման ջուր չլցրեցի։ Եվ հետո, երբ բնապահպանն ասում է, թե չկա ռադիացիա` ես համամիտ չեմ: Աշխարհում ամենուրեք ազատ վաճառվում են ռադիացիայի աստիճանը չափող գործիքները, բացի Ռուսաստանից և Հայաստանից։ Ամեն ոք իրավունք ունի դիտարկելու, թե ինչ միջավայրում է ինքն ապրում։ Եթե այդպես լիներ, ոչ ոք չէր ուտի Արմավիրի ձմերուկը, թութն ու Ոսկեվազի ելակը»:
Դե ինչ, սպասում ենք «բերանները ջուր առած» պատկան մարմինների արձագանքին, թեև արձագանքն այդ ավելի քան կանխատեսելի է:

Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 4672

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ