-
03.10.2014|
13:07
Վայոց ձորի Ջերմուկ առողջարանային քաղաքից մոտ 10 կմ հեռավորության վրա է գտնվում Ամուլսարը, որտեղ 2006 թվականից երկրաբանահետախուզական աշխատանքներ է իրականացնում բրիտանական «Lydian International» ընկերության «Գեոթիմ» դուստր ձեռնարկությունը: Վերջինս նշված սարի ընդերքում հայտնաբերել է ոսկի, որի հաշվեկշռային պաշարները, նախնական տվյալներով, հասնում են ավելի քան 70 տոննայի:
-
30.09.2014|
12:09
Ողջ աշխարհում 40 տարվա ընթացքում ավելի քան երկու անգամ կրճատվել է վայրի կենդանիների պոպուլյացիան: Այս մասին ասվում է Բնության համաշխարհային հիմնադրամի նոր ուսումնասիրության մեջ: Ըստ կազմակերպության՝ կորուստները շատ ավելի մեծ են, քան ենթադրվում էր մինչ այդ: Զգալիորեն նվազել է մի շարք վայրի կաթնասունների, թռչունների, սողունների և ձկների թիվը:
-
23.09.2014|
10:51
Գիտական խմբերի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 1986 թվականի համեմատությամբ քայքայիչ նյութերի օգտագործումը կրճատվել է ավելի քան 90 տոկոսով, շնորհիվ դրա նշված շերտի վերականգնման ուղղությամբ առաջընթաց է նկատվել, և առաջիկա տասնամյակներում երկրի օզոնային շերտը կվերականգնվի:
-
19.09.2014|
11:41
Երևանի կանաչ հատվածի պահպանումն ու դրա պատշաճ մշակումը քաղաքային իշխանություններին, մեղմ ասած, այնքան էլ չի հաջողվում: Մի կողմից՝ այն կրճատվում է ի հաշիվ էլիտար կառույցների կամ ժամանցային օբյեկտների, մյուս կողմից էլ եղածը համապատասխան ուշադրության չի արժանանում:
-
15.09.2014|
19:58
Ամբողջ Հայաստանն աղբի մեջ կորած է: Այս մասին հայտարարել է «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը:
-
15.09.2014|
19:04
Ասիական երկրների համար սեպտեմբերի 9-11-ը Ալմաթիում կազմակերպված միջազգային գիտաժողովում ամփոփվել են Հազարամյակների նպատակները, որոնց մեջ է նաև էկոլոգիական խնդիրների լուծումը՝ մամուլի ասուլիսում ասել է բնապահպան Կարինե Դանիելյանը։
-
15.09.2014|
14:02
Չինական թառափներին սպառնում է ոչնչացում: Ըստ BBC-ի՝ այս մասին հաղորդում են չինական ԶԼՄ-ները: Այսօր հաշվվում է այդ ձկների միայն մոտ 100 տեսակ՝ այն դեպքում, երբ 30 տարի առաջ այդ թիվը հասնում էր մի քանի հազարի:
-
11.09.2014|
16:38
Մի շարք քիմիական նյութերից հրաժարվելու դեպքում առաջիկա տասնամյակներում Երկրի օզոնային շերտը կվերականգնվի: ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի հետազոտության համաձայն՝ գիտնականներն առաջին անգամ օզոնային շերտի վերականգնում են արձանագրել, մինչև դարակես շերտը ամբողջությամբ կվերականգնվի:
-
02.09.2014|
15:09
Արագածոտնի մարզի Թուխմանուկի ոսկու հանքավայրի երրորդ պոչամբարի կառուցումը, որի վերաբերյալ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը դրական եզրակացություն է տվել, կարող է աղետալի հետևանքներ ունենալ շրջակա բնակավայրերի համար: Այս մասին այսօր ահազանգել են բնապահպանները:
-
02.09.2014|
11:08
ՀՀ բնապահպանության նախարարության` 25-29.08.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 3.05 մլն դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 29 որոշում և հաշվարկվել է 1.59 մլն դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: