ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Գեոպոլիտիկ նոր կոնյուկտուրա է ձևավորվում Հարավային Կովկասում

Գեոպոլիտիկ նոր կոնյուկտուրա է ձևավորվում Հարավային  Կովկասում
17.04.2024 | 17:01

Կյանքում էլ է էդպես, եթե դու պետք է խնդիրը լուծես ու չես լուծում, խնդիրն է քեզ լուծում, ու երբեմն դա արվում է ցուցադրական, լկտի գործելաոճով, ծիսակարգային գործիքներով՝ դրանով իր մեջ մեսիջ պարունակելով, թե՝ «խելոք վեր ընգեք տեղներդ, արա...»: Ի դեպ, սա առանձին անհատներին է վերաբերում, ովքեր իրենց սեփական պայքարի ճանապարհն են ընտրել, ու ոչ մի կերպ՝ գործող «ընդդիմադիրներին»:

Երբ Իրանը ասում է՝ ինձ համար ՀՀ-ի սահմանները կարմիր գիծն են, դուք վստա՞հ եք, որ դա միայն Սյունիքին է վերաբերում:

Գեոպոլիտիկ նոր կոնյուկտուրա է ձևավորվում Հարավային Կովկասում:

Զգույշ եղեք ձեր ցանկությունների հետ, դրանք կարող են իրականություն դառնալ:

Տարիներ շարունակ ցանկանում էիք ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ, դրանք 2018-ին տեղի ունեցան: Հը՞, արդյուքներից գո՞հ եք. որպես «պետություն» գեոպոլիտիկ տեր ու խաղաղություն ենք մուրում բոլոր հնարավոր ձևերով:

Մարդը, որ քաղաքացի չէ, օբյեկտիվորեն դժվարանում է ընտրություն կատարելիս, և դա շատ տրամաբանական է, ու ինքն իր գլխին աղետ է բերում՝ դա չհասկանալով:

Հիմա դուք կամ ձեր մի մասը ցանկանում է գործիք դառնալ ՌԴ-ին ռեգիոնից ու ՀՀ-ից հանելու Արևմուտքի ծրագրերում. ուստի պետք է հասկանալ, որ դա երկու հնարավոր սցենար կարող է ունենալ:

Նախ՝ ՌԴ-ն կարող է դուրս գալ ՀՀ-ից ու մեզ թողնել հոշոտման, որ հետո անվտանգություն մուրացողի կարգավիճակով գնանք իրենց դուռը:

Երկրորդ՝ ՌԴ-ն գեոպոլիտիկ մրցակցության պայմաններում է և տեսնելով, որ ՀՀ-ն դաշնակցում է իր թշնամիների հետ, սկսի սանկցավորում կիրառել՝ ՀՀ-ի արտաքին պարտքի սպասարկման օրակարգի պահանջից մինչև արտաքին առջևտրի սահմանափակում և այլն. գործքիներ, որոնք քիչ չեն:

Հիշեք՝ հակառուսականությունը ծուղակ է ՀՀ-ի գոյության օրակարգը ջրելու համար:

Կայունության ու անվտանգության որոշակի կանխատեսելի իրավիճակ ունենալու համար սոցիալական ու բնական համակարգերը պետք է հայտնվեն բալանսի վիճակում, և եթե այդ բալանս հաստատողներից մեկին դու փորձում ես քո փոքր ռեսուրսով ու ադեցությամբ ամեն գնով հանել բալանսի համակարգից, ստանում ես չբալանսավորված համակարգ և միակողմանի կախվածություն մեկ այլ սուբյեկտ(ներ)ից կամ պատերազմ՝ մինչև նոր բալանս:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 993

Մեկնաբանություններ