ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Բարի խորհուրդ բոլոր ընդդիմադիրներին. Կարեն Քոչարյան

Բարի խորհուրդ բոլոր ընդդիմադիրներին. Կարեն Քոչարյան
16.06.2022 | 07:25

1988-ին Երևանի Կամերային թատրոնը բեմադրեց «Հայք» ներկայացումը: Ներկայացման ողջ ընթացքում մասնակիցները փորձում էին պարել «Բերդ» պարը, և ամեն անգամ, երբ երկրորդ «հարկի» պարողները փորձում էին բարձրանալ առաջին «հարկի» օղակ կազմած պարողների ուսերին, «Բերդը» քանդվում էր, և պարը չէր ստացվում:

Այս դրվագը կարմիր թելով ձգվում էր ներկայացման ողջ սյուժեով: Բայց ներկայացման վերջում մասնակիցներից մեկը (եթե չեմ շփոթում՝ դա հենց Հրանտ Թոխատյանն էր), դիմելով բոլորին, ասում է. «Միգուցե, եթե «Բերդի» փոխարեն փորձենք «Սուսերով պարը» պարել, ամեն ինչ ավելի լա՞վ ստացվի»: Իրականում այս դրվագը ոչ թե ներկայացման վերջնակետն է, այլ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ, որը բոլոր ժամանակներում և բոլոր իրավիճակներում արդիական է:


Սա՝ հենց այնպես, բարի խորհուրդ բոլոր ընդդիմադիրներին:

Դիտվել է՝ 7557

Մեկնաբանություններ