Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հեռախոսազրույցի ժամանակ Չինաստանի նախագահ Սի Ծինպինը հայտարարել է, որ Չինաստանը և Մեծ Բրիտանիան պետք է մնան որպես ամուր գործընկերներ, ամրապնդեն երկխոսությունն ու համագործակցությունը, կայուն և փոխշահավետ չին-բրիտանական հարաբերությունների միջոցով օգուտներ բերեն միմյանց և աշխարհին: Նա ընդգծել է, որ Չինաստանը պատրաստ է իրավահավասար երկխոսություն վարել Մեծ Բրիտանիայի հետ՝ չին-բրիտանական հարաբերությունների հիմնական երանգը փոխշահավետ դարձնելու ուղղությամբ։                
 

Թե ինչ կմնա «ժողվարչապետից» շարիաթից հետո՝ էական չէ, էականը դրանից ազատվելն է

Թե ինչ կմնա «ժողվարչապետից» շարիաթից հետո՝ էական չէ, էականը դրանից ազատվելն է
06.08.2024 | 20:16

Լուրեր են պտտվում, թե, իբր, Իսրայելը հրթիռներ է տեղադրել Նախիջևանում: Ընդ որում, լուրջ աղբյուրներից են դրանք գալիս: Բայց մի քանի կասկածելի պահ կա այս պնդումների մեջ:

Նախ, աշխարհագրությունը:

Ո՞նց են հրթիռները հասել Նախիջևան, ու՞մ տարածքով:

Բացառված է, որ թուրքերը Իսրայելին տրանզիտ տրամադրեին հոկտեմբերի 7-ից հետո, Իրանից նույնպես բացառված է, անգամ ծիծաղելի է այդ մասին խոսել:

Եվ եթե իրոք իսրայելական հրթիռներ կան այսօր Նախիջևանում, նշանակում է՝ դրանք այնտեղ հայտնվել են միմիայն և բացառապես «Նոր» Հայաստանի տարածքով, իսկ Հայաստան հասել է եղբայրական և տրանզիտասեր Վրաստանից: Այլ տարբերակ չկա: Եվ ուրեմն, կամ իսրայելական հրթիռ չկա Ադրբեջանում, կամ կա շնորհիվ «Նոր» Հայաստանի, որը չունի ո՛չ նամուս, ո՛չ «ինքնիշխանություն» (փաշինյան նիկոլի սիրած բանն ու անիմաստ կյանքի իմաստը), ո՛չ սկզբունքայնություն, ո՛չ որևէ հարց լուծելու իրավունք, ինչպես և ամերիկյան բոլոր վասալները:

Հրամայեց ամերիկացին՝ հրամանը կկատարվի, եթե անգամ վասալից պոռնո կամ ինցեստ պահանջվի, էլ ուր մնաց հրթիռ Իրանի դեմ, և վերջ:

Բայց հրթիռն ասեղ չէ, ուշ թե շուտ կհայտնաբերվի, անկախ նրանից, կօգտագործվի, թե ոչ: Եվ այդ ժամանակ փաշինյան նիկոլի հարցով կզբաղվեն ամենալուրջ մակարդակով՝ շարիաթի նորմերով:

Իսկ թե ինչ կմնա «ժողվարչապետից» շարիաթից հետո՝ էական չէ, էականը դրանից ազատվելն է:

Ամեն…

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1909

Մեկնաբանություններ