Ամեն դեպքում, ունենք համաշխարհային նախադեպ. լինում է հոգևոր էլիտա, ռազմական էլիտա, ֆինանսական էլիտա, բայց չկար քեֆչի «էլիտա», որի հիմնական կոչումը քեֆերին հավուր պատշաճի պատրաստված ներկայանալն է: Իսկ քեֆերը տարաբնույթ են լինում՝ հարսանիք, նշանդրեք, 83-ամյակ, երրորդ կնունք, երրորդ հարսանիք, վեցերորդ նշանդրեք, բանակ չգնալու քեֆ, չորրորդ երեխայի սեռն իմանալու «գենդեր փարթի», գիշերային ակումբի մենեջերի մեծ ծնունդ և այլն: Նման բարքերով «էլիտան» և նրանց նմանվել փորձող հասարակությունը կամ ցեղասպանվում են, կամ դարձի գալիս:
Անվտանգային ճգնաժամից ավելի խոր բարոյական ճգնաժամի մեջ ենք:
Ազատ Ադամյան