Կառավարության երկար սպասված նիստն այս շաբաթ մեկ օր ուշացումով էր՝ Փաշինյանը Փարիզից չէր հասցրել ժամանակին գալ, էնպես որ, նիստը էսօր տեղի ունեցավ։
Մինչ կանդրադառնամ նիստի առավել հետարքրքաշարժ դրվագներին, ասեմ, որ օրակարգում ներառված 40 հարցերից 3-ը «գաղտնի» գրիֆով էին՝ Արտաքին հետախուզության հետ կապված հարցեր էին, մնացածից զեկուցեցին ավանդական 3-ը։ Իսկ եթե ավելի պարզ՝ 40 րոպե նիստը ձոնեց հարկ վճարողներին՝ ձեռի հետ էլ տեղը տեղին անդրադարձավ խոպանչիներին։
Հա, քանի չեմ մոռացել, ասեմ՝ առաջիկայում սպասենք, որ բողոքի ակցիա կանցկացնեն բնակարան վարձով տվողները, քանի որ ասում է՝ «պիտի հարկվեք, ֆսյո», ու էլի կասեն էս ակցիան քաղաքական չի։
Ես հասկացել եմ՝ սա «վերաբերմունք փոխող» է աշխատում, ոչ թե երկրի, ոչ բարով, ղեկավար․ ամեն հարցում, որտեղ պռավալ է տալիս, ասում է՝ «դե մեր ընկալումներն ու պատկերացումներն այլ են, պետք է էս ինչ հարցի հետ կապված մեր վերաբերմունքը փոխենք»։ Ցավոք, տեսել ենք, թե էդ վերաբերմունք փոխելը մեզ ուր է տանում․ Արցախի հարցում՝ վերաբերմունքդ փոխեցիր, արդյունքում Արցախը հայաթափվեց, բանակի վերաբերյալ վերաբերմունքդ փոխեցիր՝ քարուքանդ, բարոյալքված վիճակ է, գործընկերների դեպքում, չասեմ՝ բոլորը դարձան եսիմ-ինչ, եկեղեցու, ազգային արժեքների նկատմամբ՝ նույն պատկերը․ հիմա էլ հասել է հարկ վճարելու թեմային։ Կառավարության նիստում կանգնել ասում է՝ «հարկ վճարելու վերաբերյալ մեր վերաբրմունքը պիտի փոխենք»։
Հետո մտավ թեմայի մեջ ու միացրեց պոպուլիզմը․ ասում է՝ էդ որ Գեղարքունիքի մարզի խոպանչիները տենց դժգոհում են, գիտե՞ն, ինչեր եմ արել մարզում։ «Գեղարքունիքի մարզում 2018-ից հետո 452 կմ ճանապարհ ենք սարքել, ի՞նչ եք մի դժգոհում, էդ խոպանչիները որ գնում են, մտածո՞ւմ են, թե ինչքան պակաս գումար են տալիս ավտոտեխսպասարկման համար, կամ, ասենք, ավտոպահեստամաս ինչքա՞ն քիչ են առնում, բայց էդ նույն ասֆալտած ճամփեքով երթևեկում են: Մարտունիում նոր ԲԿ է կառուցվել էդ ո՞ւմ ա սպասարկելու։ Դպրոցներ ենք կառուցում, էդ ինչո՞վ ենք կառուցում: Գեղարքունիքի մարզում 76 մլրդ դրամի ներդրում ենք արել»։ Հետո սկսեց թվարկել՝ Մարտունիում սուբվենցիայով ինչ քուչեք են սարքել, ջրագծեր անցկացրել, ընդգծեց, թե մարզում 148 սուբվենցիոն ծրագիր են իրականցրել։
Էս էն դեպքն է, որ թքած, ու ինքը, բնականաբար, դրա մասին չի բարձրաձայնում, որ նույն՝ մինչև 2018-ը, Գեղարքունիքի մարզն առաջնագիծ չէր, նույն մարզի բնակիչը գիշերը հանգիստ գլուխը դնում էր բարձին ու դինջ քնում էր, ոչ թե մտածում, թե էս անգամ որտեղի՞ց կխփեն։
Մի անգամ ասել եմ, էլի կրկնեմ՝ սրա տրամաբանությունը թուրքի տրամաբանություն է՝ մեկ էլ նրանք էին դարեր շարունակ հային (ու ոչ միայն՝ հույնին, սերբին, բույլղարին ու մնացածին) նայում որպես հարկվող մատերիալ ու, կոռ ու բեգյարը վզներին դրած, ժամը ժամին քերում էին իրենց բաժինը։
Սեփական շահը պոպուլիզմն ամեն ինչից վեր դասողը եկել ու հայրենիքից, պետությունից է խոսում ու դա տեսնում միայն հարկի ու փողի տեսքով: Էդ նույն հարկատուների հաշվին էլ դու ու քո թիմը գնում եք արտասահմանյան վոյաժների (գրեթե ամեն այցիդ էլ ընտանիքդ հետդ տանում ես, դրա փողերն էլ ենք մենք տալիս), բա էդ մասով ինչի՞ չես լպտում կամ նույն դեմքով մուննաթ գալիս։
Վերջում ուղղակի հիշեցնեմ, որ Նիկոլն ամենաբարձր տոկոսներ 2021-ին հավաքել է հենց նույն Գեղարքունիքի մարզում։
Հ․Գ․ Ի դեպ, հարգելի շոու բիզնեսի՝ սրա կոշոները լիզողներ, ձեզ էլ չմոռացավ, էնպես որ, նավսյակի զգուշացե՛ք։
Արմեն Հովասափյան