Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Գիտելիքի ու կրթական գործի նկատմամբ վերաբերմունքը՝ լակմուսի թուղթ

Գիտելիքի ու կրթական գործի նկատմամբ   վերաբերմունքը՝ լակմուսի թուղթ
16.03.2024 | 16:50

Աշխարհի կառավարող ուժերը լավ գիտեն գիտելիքի և կրթական համակարգի իմաստն ու դերը մարդկության կյանքում, և, ըստ այդմ էլ, գիտելիքի ու կրթական գործի նկատմամբ նրանց ունեցած վերաբերմունքը լակմուսի թղթի նման մի բան է՝ այս հարցում գլոբալ քաղաքականության հիմնական ուղղությունները պարզելու համար։

Բոլորը շատ վաղուց գիտեն, որ գիտելիքն ուժ է, որը գեներացվում է կրթական համակարգի օգնությամբ և որ այն նաև երկրների քաղաքակրթական հզորության հիմքն է։

Այստեղից էլ՝ վերաբերմունքը գիտելիքի և կրթական համակարգի նկատմամբ վերջին մի քանի հարյուր տարիների ընթացքում, որի պարադիգմային իմաստը այս հարցում հանգում էր ավելի ու ավելի մեծ թվով տաղանդավոր մարդկանց ներգրավելուն գիտելիքի գեներացման գործում։

Նույն պարադիգմի սահմաններում էր նաև վերաբերմունքը կրթական գործի նկատմամբ, դրա որակի բարձրացման ուղղությամբ գործադրվող ջանքերով, ինտելեկտուալ էլիտայի նկատմամբ ուշադրությամբ, գիտելիք կրողների տեղաշարժով դեպի տեխնոլոգիաների գեներացման կենտրոններ և այլն։

Բայց բոլոր արտաքին նշաններով նշված պարադիգմը սկսել է սպառել իրեն, որը կապված է հետևյալ գործոնների հետ.

1․ Երկրագնդի վրա մարդկանց թվի կտրուկ աճ և մեկ շնչին ընկնող ռեսուրսների քանակության կտրուկ անկում:

2․ Արևմտյան կապիտալի, գիտելիքի ու տեխնոլոգիաների արտահոսք դեպի աշխարհի մյուս մասերը՝ գերշահույթ ստանալու նկատառումներով:

3․ Կապիտալի, գիտելիքի և տեխնոլոգիաների տեղաշարժի պատճառով նոր ուժային կենտրոնների առաջացում:

4․ Որպես դրա հետևանք՝ Արևմուտքի դոմինանտ դիրքի խախտում՝ հօգուտ ոչ արևմտյան քաղաքակրթությունների:

5․ Արևմուտքի ու Արևելքի քաղաքակրթական բախման պոտենցիալի աննախադեպ աճ:

6․ Արևմտյան կապիտալի ու ոսկի միլիարդի երկրների ներքին քաղաքակրթական հակասությունների բացահայտում:

7․ Պրոքսի պատերազմների ու բախումների դաշտի ընդլայնում:

8․ Ռոբոտիզացիայի և արհեստական ինտելեկտի ուղղությամբ առաջընթաց, որը կարող է բերել մի նոր իրավիճակի դեմոգրաֆիայի ու մարդկային աշխատանքի ոլորտում և այլն։

Նշված հանգամանքները առաջ են քաշում մի շարք գոյաբանական պրոբլեմներ ամբողջ մարդկության և մարդկային քաղաքակրթության համար։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարդկության առաջընթացը անմիջականորեն հենվում է գիտելիքի ու կրթական համակարգի վրա, մարդկային քաղաքակրթության զարգացման նոր պարադիգմը պետք է ունենա հստակ վերաբերմունք գիտելիք ասվածի ֆունդամենտալ դերի նկատմամբ, ներառյալ՝ երկմակարդակ մոտեցումը կրթական համակարգի պրոբլեմին։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 8642

Մեկնաբանություններ