ԱՄՆ պետդեպարտամենտը խիստ քննադատության է ենթարկել ամերիկյան CNN լրատվական գործակալությունը՝ Լիբիայում սպանված ԱՄՆ դեսպանի օրագրի նոթերը հրապարակելու համար։
Բելառուսում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում, երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, մասնակցել է ընտրողների 74,3 տոկոսը։ Ընդդիմության և ոչ մի թեկնածու խորհրդարան չի անցել։
ԱՄՆ Սենատն ընդունել է բանաձև, որն Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին ազատազրկած իշխանությունների դեմ քաղաքական պատժամիջոցներ կիրառելու սպառնալիք է պարունակում։
Վենեսուելայի նախՎենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը միլիոնավոր տպաքանակով լույս է ընծայելու իր հուշերը։ ագահ Ուգո Չավեսը միլիոնավոր տպաքանակով լույս է ընծայելու իր հուշերը։
Միացյալ Նահանգներն ավարտել է Աֆղանստանից իր 33 հազար զինծառայողների դուրսբերման գործընթացը, որը լրացուցիչ ուղարկվել էր այնտեղ մոտ երկու տարի առաջ՝ «Թալիբան» շարժման գրոհայինների աճող ակտիվությանը հակազդելու նպատակով։