«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Միակուսակցական խորհրդարանի հետ որևէ մեկը բանակցություններ չի վարի

Միակուսակցական խորհրդարանի հետ որևէ մեկը բանակցություններ չի վարի
12.06.2024 | 06:58

Հիմա հիմնական թեմաներից մեկն ընդդիմության մանդատները վայր դնելու հարցն է:

Ոմանք ասում են, որ նման դեպքում ոչ մի արտառոց բան էլ չի լինի, բացի ԱԺ բյուջեի ծախսերի կրճատումն ու մի քանի տասնյակ ընտանիքների սոցիալական վիճակի վատթարացումը:

ԱԺ-ն կարող է շարունակել իր աշխատանքն առանց անիմաստ բանավեճերի, որի նպատակն այն է, որ խորհրդարանական ընդդիմությունն ընդամենը հիշեցնի իր գոյության մասին ու ԱԺ աշխատանքների պատրանք ստեղծի:

Մյուս կողմից, Սահմանադրությունն ու ԱԺ կանոնակարգն ունեն կետեր, որոնք վերաբերում են ընդդիմությանը, և դրա բացակայության պայմաններում ԱԺ-ն դառնում է ոչ լիարժեք: Օրինակ, որ ընդդմությունը պետք է որոշ պաշտոններ ստանձնի, մանդատների քանակը պետք է լինի 1/3 և այլն:

Հասկանալով, որ գործող ռեժիմի պարագայում բացարձակապես կարևոր չէ, թե Սահմանադրության ու օրենքների որ կետերն են խախտվում, ինչպես ցանկանան, այնպես էլ կձևակերպեն ու կշարունակեն իրենց աշխատանքը:

Բայց առաջանում են մի շարք հարցեր գործող իշխանության ներքին ու արտաքին լեգիտիմության խնդրում:

Ներքին խնդիրներ

Ներքին կյանքում այս ԱԺ-ն չի ներկայացնի հանրության քաղաքական պատկերացումների համամասնությունը: Փաստորեն, հիմա ԱԺ-ն ներկայացնում է հանրության 25%-ը (ընտրություններին մասնակիցների քանակը)՝ 2021-ի քաղաքական վիճակի պատկերացմամբ , իսկ ներկայիս սոցհարցումների տվյալներով՝ ընդամենը 5-10 %-ը, ինչը նոնսենս է, ու նման ԱԺ-ն չի կարող որպես բարձրագույն քաղաքական մարմին ընկալվել: Սա հայտնի անձի «լեգիտիմության՝ հեքիաթի ավարտը կլինի:

Արտաքին խնդիրներ

Հայաստանը լրջագույն աշխարհաքաղաքական խնդիրների ու որոշումների առջև է կանգնած, և ոչ մի միջազգային պարտնյոր չի ցանկանա աշխատել այն կառավարության հետ, որի ցանկացած որոշման օրինականությունը հաջորդ իշխանությունը կարող է դատարանում վիճարկել: Ու՞մ է պետք նման պարտնյոր Հայաստանում, և ո՞վ պետք է լուրջ բանակցություններ վարի իրենց հետ: Հենց ռեժիմի արտաքին հովանավորները կստիպեն, որ նոր ԱԺ ընտրություններ անցկացվեն ու «համոզելու» ձևն էլ կգտնեն:

Հ.Գ. Մակրոնի կուսակցության ԵՄ խորհրդարանում հավաքած 16% -ի հետևանքով Ֆրանսիան արտահերթ ընտրությունների է գնում, իսկ Ուկրաինայում մեծ խնդիր է առաջացել բանակցություններ սկսել Զելենսկու հետ, ում ժամկետն արդեն լրացել է: Իսկ ո՞վ ասաց, որ եթե իր հետ որևէ պայմանագիր կնքվի, տարիներ հետո Ուկրաինայի հաջորդ ղեկավարությունը այն կասկածի տակ չի դնի ու չի լուծի պայմանագրերը:

Այնպես որ, 5-10 տոկոսը ներկայացնող միակուսակցական խորհրդարանի հետ, որտեղ չկա անգամ պետական ընտրությունների միջոցով ընտրված նախագահ, որևէ մեկը բանակցություններ չի վարի ու, առհասարակ, չի հարաբերվի:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 5845

Մեկնաբանություններ