Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ անցյալ շաբաթ Իրանի բալիստիկ հրթիռների գրոհը «նույնիսկ չի շոշափել» իսրայելական օդուժի հնարավորությունները և խոստացել է, որ Իսրայելը չի վարանի պատասխանել իր թշնամիների նմանատիպ հարձակումներին: «Նա, ով կարծում է, որ Իսրայելի վրա հարձակվել փորձելով, մեզ հետ կպահի պատասխան գործողություններից, պետք է տեսնի, թե ինչ է կատարվում Գազայում և ինչ է տեղի ունենում Բեյրութում»,- ասել է Գալանտը։               
 

Արարատի շուքի տակ

Արարատի շուքի տակ
03.06.2024 | 07:18

…Աջ կողմում Ալագյազն է՝ գագաթների մի բարդ խումբ, որոնց լանջերով են հոսում Հայաստանը ոռոգող սակավաթիվ գետերը: Այստեղ է ծվարել Ապարանի խուլ շրջանը, որի գյուղացիները դեռևս չեն հեռացել քարե դարի սովորություններից:

Ուղիղ ճանապարհի առջևում հառնում է Արարատը՝ խաղաղ, միայնակ, գրեթե որպես կյանքից հրաժարված տեսիլք: Նա թիկնեղ է, ծերունական, մռայլ և ոչ սիրալիր մի լեռ:

Միանգամայն հասկանալի է, որ ճանապարհորդ Նոյը, Հայաստան ընկնելով, շտապեց իջնել ներքև՝ խաղողի այգիները, քան թե մնալ վերևում՝ հավերժական ամպերի և փլուզումների ու ձյունախառն մրրիկների մեջ, որոնք կլոր տարի չեն լռում լեռան վրա:

Այսուամենայնիվ, Արարատը հրաշալի լեռ է: Իզուր չէ, որ պատկերված է Հայկական ՍՍՀ պետական զինանշանի վրա, թեև…բնավ չի գտնվում Խորհրդային Միությունում, այլ ընդհառակը՝ Թուրքիայում: Երևանից մինչև Արարատ ընդամենը հիսուն կիլոմետր է, բայց հենց այդ հիսուն կիլոմետրի մեջտեղով է անցնում թուրքական սահմանը:

Այստեղի սրճարաններում պատմում են, թե թուրքերը նոտա են հղել Չիչերինին, հարցրել՝ ինչի՞ հիման վրա է Խորհրդային Հայաստանի զինանշանի վրա պատկերված օտար, այդ պետությանը չպատկանող լեռը: Եվ ժողկոմը, որ երբեք իրեն չէր կորցնում, պատասխանել է, թե դրա մեջ միջազգային հարաբերություններին հակասող ոչ մի բան չի տեսնում. չէ՞ որ թուրքերն իրենց զինանշանի վրա պատկերել են լուսինը, որը ևս իրենց չի պատկանում:

Միխայիլ Կոլցով (1898-1940), խորհրդային գրող, լրագրող, «Յոթ գարունների երկրում»

Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջ

Դիտվել է՝ 8706

Մեկնաբանություններ