Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Անհասկանալի վարքագիծ

Անհասկանալի վարքագիծ
21.04.2024 | 19:25

ԱՄՆ-ը, այսպես կոչված, օտարերկրյա գործակալների մասին օրենքն ընդունել է 1938 թվականին:
Բացի ԱՄՆ-ից նման օրենք գործում է Մեծ Բրիտանիայում, Իսրայելում, Ավստրալիայում և մի շարք այլ երկրներում:
Ռուսաստանն օրենքն ընդունել է 2012 թվականին:
Գործակալների մասին օրենքն ընդունելու ճանապարհին է այժմ Վրաստանը, բայց չգիտես ինչու, վրաց ընդդիմադիրները բողոքում են, որ այն զուտ ռուսական օրինագիծ է:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1662

Մեկնաբանություններ