ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

«Քաղաքական պիլոտա՞ժ», թե՞ ճանապարհ դեպի բռնապետություն

«Քաղաքական պիլոտա՞ժ», թե՞ ճանապարհ դեպի բռնապետություն
10.01.2024 | 11:05

Փաշինյան Նիկոլն ամեն գնով իշխանափոխության է ձգտում, իսկ հայ հասարակությունը չի ցանկանում կամ չի կարող իշխանափոխություն իրականացնել:

Պաշտոնավարման առաջին իսկ ամիսներից Փաշինյան Նիկոլի գործողությունները վկայում են վերջինիս կողմից իշխանափոխություն իրականացնելու մտադրության մասին: Ինչ ասես, որ չարեց ու չասեց Փաշինյան Նիկոլը` ֆեյք հեղափոխություն, խայտառակ դատավարություններ, նույնքան խայտառակ կադրեր, դատարանների շրջափակում, արտաքին քաղաքականության ձախողում, պարտություն պատերազմում, այնուհետև կրկին պարտություն, տարածքների կորուստ, Արցախի հայաթափում, ՀԱԵ-ի նկատմամբ արհամարհանք, տարօրինակ և անարժանահավատ ընտրություններ, անսահման կլոունադա: Այս ցուցակը կարելի է շարունակել: Աշխարհում (բացի իզգոյ պետություններից) չկա որևէ պետություն, որի ղեկավարն իրականացներ Փաշինյան Նիկոլի արարքների 20-30 %-ը և շարունակեր պաշտոնավարել:

Առաջին հայացքից, Փաշինյան Նիկոլն իրականացնում է բարձրագույն «քաղաքական պիլոտաժ», սակայն այդքան էլ այդպես չէ:

Տեսե´ք:

Ժամանակին կարող էին, չէ՞, ֆեյք հեղափոխության թիրախները միավորվել և արժանի հակահարված տալ: Չտվեցին:

Ժամանակին կարող էին, չէ՞, դատավորները մի բռունցք դառնալ և արժանի հակահարված տալ: Չարեցին:

Ժամանակին կարող էին, չէ՞, բարձրաստիճան զինվորականները բացահայտել պատերազմում պարտության պատճառները: Չբացահայտեցին:

Կարող են, չէ՞, արցախցիները լուրջ դերակատարում ունենալ հայաստանյան քաղաքական կյանքում: Չեն ունենում:

Կարող է, չէ՞, ՀԱԵ-ն պարզ և ժողովրդին հասկանալի լեզվով բացատրի, թե ինչ է ցանկանում: Չի բացատրում:

Նույնը` խորհրդարանական ընդդիմությունը:

Ստացվում է, որ խնդիրը ոչ թե Փաշինյան Նիկոլի «քաղաքական պիլոտաժի», այլ հայ հասարակության մեջ է:

Յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր ժամ Փաշինյան Նիկոլի գործողությունները վկայում են վերջինիս` իշխանափոխություն իրականացնելու մտադրության մասին, սակայն հայ հասարակությունը համառորեն չի վերցնում նրա «պասերը»:

Այսօրինակ վիճակը չի կարող շատ երկար շարունակվել: Փաշինյան Նիկոլը չի կարող անվերջ «պասեր» տալ: Մի օր նա կհոգնի «խաղալ» և դասական բռնապետ կդառնա:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 5783

Մեկնաբանություններ