Հիմա՞ էլ սպասենք ու հանդուրժենք, թե՞ Նիկոլին ու նրա ոհմակին ցույց տանք, թե որտեղ են ձմեռում խեցգետինները…
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօրվա (22.11.2023 թ.-irates.am) ճեպազրույցում անդրադարձել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում վաղը՝ նոյեմբերի 23- ին կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովին Հայաստանի չմասնակցելու խնդրին:
Կրեմլում արտահայտում են «ափսոսանք՝ կապված նրա հետ, որ բարձր մակարդակով չի լինի Հայաստանի մասնակցությունը»,- ТАСС- ի տեղեկացմամբ , ասել է Պեսկովը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը «բարձր մակարդակով» ասելով, նկատի է ունեցել Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողին, միաժամանակ նրա խոսքի համատեքստից ակնհայտ է, որ Կրեմլում մինչև վերջին պահը հույս են ունեցել, որ Հայաստանից թեկուզ ոչ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի մակարդակով, բայց, այնուամենայնիվ, ինչ- որ մասնակցություն կլինի: Ավելին, Պեսկովն այդ մասին ուղղակի է ասել.
«Հուսանք, որ աշխատանքային, փորձագիտական մակարդակով մասնակցություն կլինի»:
Զուր հույսեր… Ինչպես հայտնի դարձավ այսօր, Հայաստանի «Ազգային ժողով» կոչվածի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն վիբրատորչիկը նույնպես հրաժարվել է մեկնել Մինսկ՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելու համար:
«Դեկտեմբերին միջոցառում կա,- այսօր, «Sputnik Արմենիա»- ի տեղեկացմամբ, լրագրողներին պատճառաբանել է Ալեն Սիմոնյանը:- Ես էլ չեմ մասնակցի»։
Որևէ մեկը կա՞, որ կասկածում է այս պատճառաբանության հորինովի լինելուն… Իբր թե զբաղված է, նախապատրաստվում է դեկտեմբերի միջոցառմանը: Ի՞նչ միջոցառում, Նոր տարվա կերուխումի, իրենց դեպքում թերևս լափելու մասի՞ն է խոսքը: Դեկտեմբերին եթե ոչ թե մեկ, մի քանի միջոցառում էլ լիներ, եթե Ալենի մտքին լիներ, ավելի ճիշտ, եթե Նիկոլի մտքին լիներ, որ Ալենը պետք է մասնակցի, Ալենը կգնար Մինսկ ու կմասնակցեր ՀԱՊԿ վաղվա գագաթնաժողովին:
«Հայաստանը որոշում չունի կազմակերպությունից դուրս գալու վերաբերյալ, բայց իմ մասնակցությունը ստեղծված իրավիճակին համարում եմ անտեղի»,- ասել է Ալենը՝ իր այս խոսքով արդեն իսկ մատնելով, որ Մինսկ չմեկնելու պատճառը ոչ թե դեկտեմբերին կայանալիք ինչ- որ միջոցառմանը նախապատրաստվելն է, այլ քաղաքական իրավիճակը (դեպի Արևմուտք Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումն այլևս չթաքցնելը և ՀԱՊԿ- ի ու Ռուսաստանի թշնամիների դիրքերում բացահայտ խաղալը):
Ինչ վերաբերում է Ալենի ասածին, թե Հայաստանը կազմակերպությունից դուրս գալու վերաբերյալ որոշում չունի, ապա, կարծում ենք, այդ որոշումը կամ դրա նախագիծը սկզբունքորեն արդեն իսկ կա, գուցե նույնիսկ բավական վաղուցվանից, ուրիշ բան, որ այն դեռ հրապարակված չէ (սպասում են իրենց և ԱՄՆ- ի, Արևմուտքի համար պատեհ պահի կամ առիթի): Այլ խնդիր է նաև, որ այդ որոշման մասին Նիկոլը և «Անվտանգության խորհրդի» (իրականում՝ «Վտանգավորության խորհրդի» կամ «Վտանգավորների խորհրդի») քարտուղար Արմեն Գրիգորյանը կարող է Ալենին ասած չլինեն:
Հիշենք, որ Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամի Նիկոլը 2023 թ. մայիսին հայտարարեց ՀԱՊԿ-ից մեր երկրի հնարավոր դուրս գալու մասին։
Լրագրողների հարցին, թե Սիմոնյանը կմեկնի՞ Բելառուս՝ մասնակցելու ՀԱՊԿ միջոցառմանը, նա ի պատասխան հարցրել է.
«Ի՞նչ ունեմ այնտեղ անելու»:
Հավելենք, որ Հայաստանի արտգործնախարարությունը, ավելի ճիշտ, գործակալ Օմեգայի «ղեկավարած» «կանտորան» երեկ հրապարակած հաղորդագրությամբ հայտնել էր, որ Արարատ Միրզոյանը չի մասնակցելու նոյեմբերի 22-ին Մինսկում նախատեսվող ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին: Պատճառը չի նշվել:
ԱԳՆ հաղորդագրության մեջ նշված է.
«Բելառուսական կողմի նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 21-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ալեյնիկի հետ:
Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել
հայ-բելառուսական երկկողմ օրակարգի շուրջ:
Անդրադարձ է կատարվել ՀԱՊԿ գործունությանն առնչվող հարցերի: Արարատ Միրզոյանը նշել է, որ չի կարողանա մասնակցել նոյեմբերի
22-ին Մինսկում նախատեսվող ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին»:
Բավարար հիմքեր ունենք եզրակացնելու, որ «չի կարողանա մասնակցել»- ն այս դեպքում նույնպես հորինովի պատճառաբանություն է, Հայաստանի ղեկավար պաշտոնները զբաղեցնողները պարզապես չեն ցանկանում մասնակցել ՀԱՊԿ գագաթնաժողովին ու վերոնշյալ նիստին, բոյկոտում են դրանց Հայաստանի մասնակցությունը, դրանով իսկ իրենց արհամարհական ու թշնամական վերաբերմունքն արտահայտում ՀԱՊԿ- ի, Ռուսաստանի, Բելառուսի և նրանց նախագահների նկատմամբ, միաժամանակ թշնամական վերաբերմունքը նաև Հայաստանի նկատմամբ, քանի որ իրենց այդ վերաբերմունքով և հետագա տեսանելի քաղաքականությամբ Հայաստանի ազգային անվտանգությունը սպառնալիքի տակ են դնում:
Ինչպես այսօրվա ճեպազրույցում ասել է Դմիտրի Պեսկովը, Կրեմլը հույս ունի նաև, որ «Հայաստանը կշարունակի իր աշխատանքը կազմակերպության շրջանակներում», այսինքն՝ ՀԱՊԿ- ից դուրս չի գա:
Նշենք նաև, որ Մինսկում ՀԱՊԿ կանոնադրական մարմինների առաջիկա նիստերին ընդառաջ հայկական կողմն առաջարկել է քննարկումից հանել կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հայտարարության նախագիծը՝ ի աջակցություն Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ջանքերին: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՊԿ պաշտոնական կայքում երեկ հրապարակված հաղորդագրությունից:
Բնականաբար, հարց կարող է առաջանալ, թե Նիկոլը և նրա ոհմակն ինչո՞ւ են այսպես արհամարհաբար, կարելի է ասել նաև թշնամաբար վարվում ՀԱՊԿ- ի, Ռուսաստանի, Բելառուսի ու նրանց ղեկավարների նկատմամբ (թշնամական վերաբերմունքի բազմաթիվ դրսևորումներին այս հրապարակմամբ դեռ չենք անդրադառնում):
Նպատակը, կարծում ենք, միանգամայն հասկանալի է՝ տեսանելի հեռանկարում Հայաստանին խիստ անհրաժեշտ պաշտպանությունից զրկելու, ադրբեջանական ագրեսիայի դեմ գործնականում միայնակ թողնելու, Արցախից հետո Հայաստանն էլ արծաթյա սկուտեղի վրա Ալիևին, Ադրբեջանին մատուցելու համար: Եթե ոչ ամբողջ Հայաստանը, ապա Սյունիքը, Սևանա լիճն ու Գեղարքունիքը, Տավուշի և Արարատի մարզերի մի մասը:
Ոմանք գուցե չհավատան, բայց նրանք չէին հավատում նաև Արցախի պարագայում, երբ ասում, գրում էինք, որ Նիկոլին իշխանության են բերել և Նիկոլն իշխանության է եկել Արցախն Ադրբեջանին հանձնելու համար: Չհավատացին՝ մինչև Արցախի փաստացի կորուստն ու հայաթափումը դարձան դաժան իրականություն: Հիմա՞ էլ սպասենք ու հանդուրժենք, թե Նիկոլին ու նրա ոհմակին ցույց տանք, թե որտեղ են ձմեռում խեցգետինները:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ