Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Մոսկվան շատ պարզ ասաց՝ Նիկոլ, Զելենսկին ես, Նիկոլ, Սահակաշվիլին ես, չասաց միայն սա՝ այս իրողությունից բխող բոլոր հետևանքներով հանդերձ-3

Մոսկվան շատ պարզ ասաց՝ Նիկոլ, Զելենսկին ես, Նիկոլ, Սահակաշվիլին ես, չասաց միայն սա՝ այս իրողությունից բխող բոլոր հետևանքներով հանդերձ-3
03.10.2023 | 15:28

Հիմա ամբողջ խնդիրն այն է, թե ինչ կանի Մոսկվան

(սկիզբը՝ այստեղ)

Մոսկվայում հիմարներ չեն, հետևաբար չեն խաբվել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրությունը վավերացնելու Նիկոլի ու նիկոլենց կապիկություններով, խուսանավումներով ու ֆռռացնելու փորձերով:

Անցած հինգշաբթի Հայաստանի «Ազգային ժողով» կոչվածի պրոֆիլային հանձնաժողովը միաձայն հավանություն էր տվել Հռոմի կանոնադրության՝ ՄՔԴ- ի հիմնադիր միջազգային պայմանագրի վավերացման մասին որոշման նախագծին, որպեսզի այն հաջորդիվ քննարկվի «Ազգային ժողով» կոչվածի լիագումար նիստում։ Մոսկվայի համապատասխան արձագանքը չուշացավ:

Ռուսաստանի արտգործնախարարությունն անցյալ շաբաթավերջին նախազգուշացրեց Երևանին ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրության վավերացման հետևանքների մասին: Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ՌԴ արտաքին գործերի նախարարությունից, ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու Հայաստանի որոշումը ամենաբացասական հետևանքներն է ունենալու երկկողմ հարաբերությունների վրա:

«Ի սկզբանե հայ գործընկերներին է հասցվել Հայաստանի կողմից ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրության վավերացման անընդունելիության մասին դիրքորոշումն այն պայմաններում, երբ այդ կառույցի կողմից Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության «ձերբակալման օրդերներ» են տրվել»,- նշել են ՌԴ արտգործնախարարությունում:

ԱԳՆ-ում նաև մեկնաբանել են այդ հարցի կարգավորման շուրջ համաձայնագիր կնքելու Երևանի նախաձեռնությունը՝ հստակեցնելով, որ Մոսկվան փոխզիջումային տարբերակ է առաջարկել, որը կարող էր ձեռնտու լինել երկու կողմերին, սակայն:

«Ցավոք, այն հաշվի չի առնվել, փոխարենը՝ Հայաստանում քաղաքական որոշում ընդունեցին հօգուտ ՄՔԴ- ի Հռոմի կանոնադրության վավերացման»,- հայտարարել է ՌԴ արտգործնախարարությունը:

Բացի այդ, ինչպես նշել են ԱԳՆ- ում, հայկական կողմի այն թեզը, թե ՄՔԴ Հռոմի կանոնադրությանը միանալն իբր ոչ մի կերպ չի ազդի երկրների հարաբերությունների վրա, չի համապատասխանում իրականությանը:

«Դժվար է պատկերացնել Ռուսաստանի ղեկավարության այցը հանրապետություն, հատկապես, երբ իշխող կուսակցության պատգամավորները կոչ են անում ձերբակալել Վլադիմիր Պուտինին Հաագայի «ֆեմիդայի» պահանջով… Մոսկվայում ակնկալում են, որ Հայաստանի Ազգային ժողովում կգտնվեն սթափ մտածող ուժեր, որոնք չեն դրոշմի հայ-ռուսական հարաբերությունների համար կանխահայտորեն թունավոր որոշում»,- ամփոփել են ՌԴ արտգործնախարարությունում:

Ինչպես արդեն հայտնի է, ՄՔԴ- ի մինչդատական պալատը, որի իրավասությունը Մոսկվան չի ճանաչում, ս. թ. մարտին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալման օրդերներ Է տվել: Ռուսաստանի իշխանությունները հանիրավի մեղադրվում են երեխաներին «արտաքսելու» մեջ, որոնց, սակայն, իրականում անվտանգ շրջաններ են տեղափոխել ռազմական գործողությունների գոտուց:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի առաջնորդի ձերբակալության մասին հարց բարձրացնելն անընդունելի է, իսկ այդ դատարանի ցանկացած որոշում առոչինչ է Մոսկվայի համար: Հռոմի կանոնադրությունը վավերացնելու Հայաստանի իշխանությունների մտադրությունը Ռուսաստանում միանշանակ գնահատում են որպես ոչ բարեկամական քայլ, ինչի մասին ՌԴ արտգործնախարարությունը հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնը զբաղեցնող Վաղարշակ Հարությունյանին:

Դատելով ամենից, Մոսկվան անհիմն է համարում միջազգային-իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի այն հավաստումը, թե ՄՔԴ- ի Հռոմի կանոնադրության վավերացումից հետո «Հայաստան այցի դեպքում ՌԴ նախագահի հնարավոր ձերբակալության մասին խոսակցությունն անհիմն է», կարճ ասած, չի հավատում Հայաստանի իշխանությունների լոլոներին:

Կիրակոսյանը, որպես իր վերոնշյալ հայտարարության հիմք, սեպտեմբերի 28- ին ճեպազրույցում ասել է, թե «Երկրների ղեկավարներն իմունիտետ ունեն», սակայն չի նշել, թե Հռոմի կանոնադրությունից և կանոնադրությունը վավերացրած անդամ պետություններին ուղարկած ՄՔԴ- ի ձերբակալման օրդերից իրավական առումով գերակա միջազգային ո՞ր փաստաթղթով է ամրագրված ՄՔԴ- ի ձերբակալման օրդերից այս կամ այն պետության ղեկավարի իմունիտետը կամ անձեռնմխելիությունը նշված օրդերի առկայության դեպքում:

Ի վերջո, եթե Կիրակոսյանը չի ստում, այսինքն՝ իսկապես «Երկրների ղեկավարներն իմունիտետ ունեն», ապա ՄՔԴ- ն ինչպե՞ս է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալման օրդեր տվել, Պուտինը նախագահ չէ՞, թե ՄՔԴ- ում դատավորների, իրավաբանների փոխարեն, աշխատում են, ասենք, ներքնաշորերի վաճառականներ:

Հարկ է ուշադրություն դարձնել ՌԴ ԱԳՆ- ի կողմից արված և «ՌԻԱ Նովոստի»-ի հրապարակած այն զգուշացմանը, որ

ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու Հայաստանի որոշումն ամենաբացասական հետևանքներն է ունենալու

երկկողմ հարաբերությունների վրա: Հայաստանի, Արցախի և հայերիս թիվ մեկ ներքին թշնամի Նիկոլը և նրա ոհմակը հետևողականորեն փչացնելով հայ- ռուսական միջպետական հարաբերությունները, ինչպես նաև երկու ժողովուրդների հարաբերությունները, սղոցում են այն ծառի ճյուղը, որի վրա նստած ենք մենք: Իրենք համապատասխան պահին թռնելու են երկրից, իսկ մենք գահավիժելու ենք այն անդունդը, որը գտնվում է սղոցվող ծառի ճյուղի տակ:

Կոչ եմ անում քաղաքական, հասարակական բոլոր ողջախոհ ուժերին և անհատներին այս պահից սկսած և, հատկապես, Հռոմի կանոնադրության վավերացման օրը համապատասխան ճնշում գործադրել «Ազգային ժողով» կոչվածի վրա՝ Հայաստանին նորանոր աղետներ խոստացող տվյալ փաստաթղթի վավերացումը խափանելու նպատակով, գործադրել քաղաքական ու քաղաքացիական պայքարի բոլոր հնարավոր լծակները:

Ահա հետևանքների այն ոչ ամողջական ցանկը, որը սպասվում է մեզ «Ազգային ժողով» կոչվածի կողմից ՄՔԴ- ի Հռոմի կանոնադրության վավերացման, Նիկոլի, նրա ՔՊ- ական և ոչ ՔՊ- ական ոհմակի կողմից հայ- ռուսական հարաբերությունների հետագա վատացման դեպքում:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4619

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ