(սկիզբը` այստեղ)
Սույն հրապարակումը հաղորդում է նախապատրաստվող պետական դավաճանության ու կատարված պաշտոնեական կեղծիքի մասին: Զգուշացնում եմ, որ դրան համապատասխան ընթացք չտալու, քրեական վարույթ չնախաձեռնելու և Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողին անհապաղ չձերբակալելու պարագայում Հայաստանի իրավապահ համակարգի ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊՈՌՆԻԿՆԵՐԸ Նիկոլից հետո, որպես նրա հանցակիցներ, ենթարկվելու են խստագույն պատասխանատվության:
Հը՞, Հայաստանի իրավապահներ, Նիկոլն էլ ի՞նչ և ինչպե՞ս ասի, որ հասկանալի լինի, թե ինչ պետք է անել, ինչպես պետք է վարվել իր նկատմամ:
Հը՞, հայ ազգ, Նիկոլն էլ ի՞նչ և ինչպե՞ս ասի, որ հասկանալի լինի, թե ինչ պետք է անել, ինչպես պետք է վարվել իր նկատմամբ իրավապահների հանցավոր անգործության դեպքում: Կարծում եմ, վերոնշյալ հարցերի հասցեատերերից յուրաքանչյուրը ճիշտ է հասկանում իրենից ակնկալվող անելիքը:
Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին՝ Հայաստանի վարչապետի պաշտոնը ոչ լեգիտիմ կերպով, ապօրինաբար զբաղեցնող Նիկոլը, երեկվա ասուլիսում Հայաստանի Սահմանադրության խախտմամբ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանի տարածքին:
Ավելին. այն դեպքում, երբ Հայաստանի Սահմանադրության համաձայն, Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը Հայաստանն է, Նիկոլը ցեղասպանության միանգամայն իրական վտանգի առջև կանգնած Արցախի բնակչության անվտանգության խնդրի լուծումը գցել է Ստեփանակերտի (Արցախի ղեկավարության) գրպանը ու փոխանցել Բաքվի (Ադրբեջանի ղեկավարության, մասնավորապես, իր «բարեկիրթ» եղբոր՝ Իլհամ Ալիևի) հայեցողությանը:
Ստեփանակերտի գրպանը, որն Արցախի բնակչության անվտանգության խնդիրը լուծելու հնարավորություն չունի, ինչին նեռիկը միանգամայն քաջատեղյակ է, և Բաքվի հայեցողությանը, որը ոչ թե Արցախի բնակչության անվտանգության խնդիրն է լուծելու, այլ ճիշտ հակառակը՝ արագորեն կամ աստիճանաբար ցեղասպանելու է նրան, ինչին նույնպես քաջատեղյակ է, ավելին՝ համեմատաբար վերջերս հրապարակայնորեն արտահայտվել է Բաքվի իրական մտադրությունների մասին:
«Ադրբեջանի 86,6 հազար քառ. կիլոմետրի մեջ է մտնում նաև Լեռնային Ղարաբաղը,- ասել է Նիկոլը մամուլի ասուլիսի ժամանակ:- Բայց մենք նաև պետք է արձանագրենք, որ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության մեջ պետք է քննարկվի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցը»։
Նիկոլը վարվել է Ճիշտ Պիղատոսի ու, միաժամանակ, Հուդայի նման…
Եվ Հուդային դեռ նախանձելու է…
Ընդգծում ենք, որ խոսքն այն նույն Նիկոլի մասին է, որն ընդամենը մի քանի տարի առաջ Արցախի Հանրապետությունում լուսանկարվելով այնտեղ ծառայող կամ ծառայության անվան տակ հանգստացող (դա դեռ ապագա քննությունը կպարզի) որդու՝ Աշոտիկի հետ, տվյալ լուսանկարն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր «Հայրենիքի զինվորները» մակագրությամբ:
Եթե նկատի ունենանք Նիկոլի հայտնի հայտարարությունը, որ ինքը չի վիրավորվում, երբ իրեն թուրք են անվանում, ինչպես նաև այն, որ թուրքերն Արցախն իրենց հայրենիքն են համարում, ապա ամեն ինչ իր տեղն է ընկնում, այսինքն՝ Նիկոլը չի ստել, նրանք իրենց հայրենիքի՝ Ադրբեջանի զինվորներն են, հետևաբար ասկյարավարի էլ վարվել ու վարվում են մեր նկատմամբ, մնում է մենք էլ համապատասխանաբար վարվենք իրենց նկատմամբ: Իսկ եթե համարենք, թե Արցախի Հանրապետությունը Հայաստան, Հայաստանի մաս կամ բոլոր հայերիս հայրենիք նկատի ուներ, իրենց էլ՝ հայ և այդ հայրենիքի զինվորներ, ապա սույն ոճրագործն ինչպե՞ս, ի՞նչ իրավունքով է հայտարարել, որ «Ադրբեջանի 86,6 հազար քառ. կիլոմետրի մեջ է մտնում նաև Լեռնային Ղարաբաղը»:
Հարցնում և ինքս ինձ տալիս եմ հաջորդ հարցը՝ Հայաստանի գերագույն գլխավոր ստախոսից, իրավունք, օրենք, Սահմանադրություն բազմիցս
բռնաբարած- բռնաբարող ստահակից հարցնում են, թե ի՞նչ իրավունքով…
Նկատենք, որ լուսանկարի մակագրությունում հոգնակի թվով է գրված՝ զինվորները, սակայն պատկերված միակ զինվորն Աշոտիկն է, այսինքն բանակում չծառայած Նիկոլն իրեն էլ է զինվոր համարել, ուրեմն… Ադրբեջանի զինվոր:
Իր այսօրվա վերոնշյալ հայտարարությամբ Նիկոլը, ի տարբերություն նախկինի, իրեն ու Հայաստանին դուրս է դրել Արցախի բնակչության իրավունքների և անվտանգության հարցերի շուրջ բանակցություններից, որոնց վերաբերյալ մայիսի
5-ին հայտնել էր Բաքվի հետ «մի շարք անհամաձայնությունների» մասին:
Խոսքը, մասնավորապես, այն մասին էր, որ Արցախի Հանրապետության հայ բնակչության անվտանգության և իրավունքների ապահովման մեխանիզմը մնում է անորոշ: Ադրբեջանը փաստորեն մայիսի 5-ից հետո էլ չի համաձայնել վերոնշյալ մեխանիզմի որոշակիացմանը, իսկ Նիկոլը, նույնիսկ առանց դրա, համաձայնել է Արցախի ու նրա բնակչության ճակատագիրը Բաքվի լիակատար հայեցողությանը հանձնելուն՝ Արցախի հայերի իրավունքների և անվտանգության հարցը համարելով ու ներկայացնելով Ստեփանակերտ-Բաքու երկխոսության ընթացքում քննարկման ենթակա խնդիր: Քննարկում, որի ելքը, եթե նույնիսկ այդ քննարկումը կայանա, միանշանակ կռահելի է:
Ավելի վաղ Նիկոլը նշել էր, որ Բաքվի և Երևանի կողմից խորհրդային սահմաններում միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը անհրաժեշտ պայման է հանրապետությունների միջև խաղաղության համար: Ընդգծենք՝ կեղծ խաղաղության, իրականում՝ պատերազմի…
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 18-ին հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը պետք է ընտրություն կատարի՝ ընդունե՞լ Ադրբեջանի քաղաքացիություն, թե՞ գտնել բնակության այլ վայր:
Ի դեպ, Նիկոլն առաջին անգամ այսօ՛ր չէ, որ հայտարարել է Արցախի Հանրապետությունը (վերջինիս գոյությունը չճանաչող ներքին թիվ 1 թշնամու ձևակերպմամբ՝ Լեռնային Ղարաբաղը) Ադրբեջանի մաս ճանաչելու մասին:
«Իլհամ Ալիևի հետ միասին երկուստեք վերահաստատել ենք, որ ընդունում ենք մեկմեկու երկրների տարածքային ամբողջականությունը 1991 թ-ին ընդունած Ալմա Աթայի հռչակագրի համաձայն, որով Հայաստանի տարածքը 29,8 հազար քառակուսի կիլոմետր է, իսկ Ադրբեջանինը` 86,6 հազար քառակուսի կիլոմետր»,- «Sputnik Արմենիա»-ի տեղեկացմամբ, հայտարարել է Նիկոլը՝ ելույթ ունենալով Ռեյկյավիկում, Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի ժամանակ։
Վերը մեջբերված հայտարարությամբ արձանագրվում է Նիկոլի կողմից հաջորդ հանցանքը՝ պաշտոնեական կեղծիքը (Քրեական օրենսգրքի 445-րդ հոդված), որն արտահայտվել է Ալմա Աթայի հռչակագրի բովանդակության աղավաղմամբ, քանի որ 1991 թ–ին ընդունված Ալմա Աթայի հռչակագրում բառ անգամ չկա այն մասին, թե Հայաստանի տարածքը 29,8 հազար քառակուսի կիլոմետր է, իսկ Ադրբեջանինը` 86,6 հազար քառակուսի կիլոմետր: Ավելին. նշված հռչակագրից ոչ միայն ուղղակի, այլև նույնիսկ անուղղակի կերպով բացարձակապես, բացարձակապես չի բխում, թե «Հայաստանի տարածքը 29,8 հազար քառակուսի կիլոմետր է, իսկ Ադրբեջանինը` 86,6 հազար քառակուսի կիլոմետր»: Սա Նիկոլի, ինչպես նաև Արցախի ու Հայաստանի, նրանց բնակչության նկատմամբ հանցագործության մյուս մասնակցի՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ՄՈԳՈՆԱԾՆ Է, որի համար նրանք, վաղ թե ուշ, պատասխան են տալու:
Երեկվա ասուլիսում Նիկոլը հայտարարել է նաև, որ Հայաստանը կորոշի դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ-ից), եթե այն համարի անգործունակ կառույց։ Նախ, Հայաստանի անվտանգության ու շահերի տեսանկյունից անգործունակը Նիկոլն է, ոչ թե ՀԱՊԿ-ը: Նիկոլն, ի տարբերություն ՀԱՊԿ-ի, գործունակ, ընդ որում, բավական արդյունավետ կերպով գործունակ է ոչ թե Հայաստանի անվտանգության ու շահերի ապահովման համար, այլ դրանց ԴԵՄ:
Երկրորդ. Նիկոլն իր վերոնշյալ հայտարարությամբ հող է նախապատրաստում Հայաստան- ՀԱՊԿ, Հայաստան- Ռուսաստան ոչ միայն ռազմավարական դաշնակցային, այլև ընդհանրապես հարաբերությունները վերջնականապես փչացնելու, խզելու, Հայաստանից ռուսական 102-րդ ռազմաբազան հանելու հարց բարձրացնելու և դրան հասնելու, Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշումը պաշտոնապես 180 աստիճանով փոխելու (պաշտոնապես, որովհետև գործնականում այն արդեն փոխված կամ փոխվելու ընթացքում է), դեպի ԱՄՆ, ՆԱՏՕ, Արևմուտք շուռ տալու և, ի վերջո, Հայաստանն արծաթյա սկուտեղի վրա Թուրքիային մատուցելու համար:
Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամու այս աղետալի ընթացքը քաղաքականությունը պետք է կասեցնել ցանկացած, ցանկացած գնով ու միջոցով:
(շարունակելի)
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ