2013 թվին կեղծվել են նախագահական ընտրությունների արդյունքները:
2015 թվին կեղծվել են սահմանադրական հանրաքվեի արդյունքները:
2016 թվի հուլիսին իշխանությունների թողտվությամբ տեղի է ունեցել ՊՊԾ գնդի գրավումը:
2018 թվի ապրիլին տեղի է ունեցել կեղծ հեղափոխություն, որի հետևանքով իշխանությունը անցնցում հանձնվել է ԱԱԾ վերահսկողության տակ գործած քվազի ընդդիմադիր գործչին:
2020 թվին տեղի է ունեցել պատերազմ՝ հստակ կանխորոշված ելքով: Այսինքն տեղի է ունեցել պայմանավորված դավադրություն, որի պատճառով զոհ են դարձել հազարավոր տղաներ:
Այս ընթացքում տեղի են ունեցել ընտրություններ, որը կազմակերպել է վարչապետը, որը մինչ այդ հրաժարական էր տվել, բայց մնացել էր վարչապետի աթոռին ընկած:
Տոտալ կոռուպցիա, կաշառակերություն:
Աղանդների ֆեստիվալ, հասարակական գործունեության քողի տակ հանդես եկող, դրսից ֆինանսավորվող ու քաղաքական գործունեությամբ զբաղվող կազմակերպություններ:
Երկիրը վեր է ածվել գործակալական պոլիգոնի. արտաքին գործոց նախարար, ԱԽՔ, վարչապետ, ԱԺ փոխխոսնակ, վարչապետի աշխատակազմի ղեկավար ու սրանք դեռ բոլորը չեն, որ մեղադրվում են գործակալական ցանցերում ներգրավված լինելու մեջ:
Բանակը վարկաբեկել են ու քանդել:
Չկա ազգային անվտանգության հարցերով զբաղվող որևէ պետական ինստիտուտ:
Պառլամենտ, որտեղ հիմնականում նստում են քաղաքական գրդոնչիները:
Դատական իշխանությունը, որը վեր է ածվել հաուբվախտ ուղարկող՝ վարչապետի կամակատար ինստիտուտի:
Սա է Հայաստանը:
Զարթնեք, քանի ապագան չի եկել:
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ