Ազգակործան իշխանությունից ազատվելու կոնսենսուսը նշանակում է նաև կոնսենսուս այն մասին, թե ինչ է լինելու հետո։ Վերջին դետալը երբեք գոյություն չի ունեցել, ամեն մեկի համար հետոն երևակայվել է սեփական դեմքով։ Միաժամանակ ստեղծված իրավիճակում ոչ մեկը չցանկացավ սա ու մյուս կնճիռները բացահայտել, մյուսներին չեզոքացնել ու ստանձնել պայքարի պատասխանատվությունը` ապագա իշխանության հայտ ներկայացնելով։ Ուստի արձանագրենք, որ կոնսենսուս առհասարակ չի եղել, ինչի հաշվին էլ այս խմբակը շարունակում է «հաջողությամբ» քանդել Հայաստանը։
Իսկ կոնսենսուսը կլինի այն ժամանակ, երբ հայրենիքն ավելի վեր լինի, քան սեփական իշխանության ձգտումը։
Երվանդ Վարոսյան