Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Լսելով ԱԽՔ-ին կամ` ներքին լսարանին ուղղված դատարկ բառախաղ

Լսելով ԱԽՔ-ին կամ` ներքին լսարանին ուղղված դատարկ բառախաղ
18.03.2023 | 22:42

Բաքուն շարունակ, միջազգային ամենաբարձր հարթակներում պնդում է, որ երկխոսության օրակարգում պետք է լինի Ղարաբաղի հայերի ինտեգրացիայի հարցը։
Ավելին, թե՛ Ալիևը, թե՛ Բայրամովը շարունակ բարձրաձայնում են, որ Լեռնային Ղարաբաղ կոնֆլիկտը,
խնդիրը, երևութն այլևս չկա` հանգուցալուծված է, չկա՛ այդպիսի քաղաքական միավոր, չկա’ նաև
կարգավիճակի խնդիր։
Ալիևն այս մասին հայտարարում է ամենաբարձր քաղաքական հանդիպումներում, սա է նաև ԵԱՀԿ կամ ԵԽ խորհրդարանական վեհաժողովներում Բաքվի ներկայացուցիչների հիմնական խոսույթը։
Ալիևն այդքան ինքնավստահ է և անթաքույց ցինիկ, որ օրերս հայտարարեց, որ իրենք խնդիրը լուծել են
պատերազմով, այսինքն՝ ագրեսիայի ճանապարհով։
Այսպես խոսում են հաղթածները, այսպես խոսում են պարտվածի, այսպես խոսում են բանակցային սեղանին Հայաստանը դեռ ներկայացնող նվաստի հետ։
Այսպես խոսում են խաղաղության մուրացկանի հետ։
Միանշանակ՝ քաղաքագիտական և դիվանագիտական նոնսեսն է, երբ պարտվածը՝ պարտության
մարմնացումն ու պատասխանատուն շարունակում է նստել բանակցությունների սեղանի շուրջ։
Ըստ էության, Հայաստանի գինը սրանց՝ ՔՊ- իշխանության գինն է։
Սեփական իշխանության համար շարունակ զիջողից կկորզեն ամեն բան՝ ազգային ինքնասիրությունից
մինչև պետության գոյություն։
Հիշեք, թե Հայաստանի պաշտոնական խոսույթից երբվանից են անհետացել Արցախի կարգավիճակ,
ինքնորոշման իրավունք արտահայտությունները, Արցախը պահելու համոզումը, քաղաքական
նպատակադրությունը։
Ի վերջո, Արցախի անվտանգության երաշխավորի հանձնառությունն են ուրացել։ Սա պարզապես
հակապետական է, դավաճանությունն այլ նկարագիր չի ունենում։
Հիշեք, թե ամենաբարձր մակարդակներում քանի անգան է Նիկոլը որպես ագրեսորի քաղաքական
գնահատական տվել Ադրբեջանին, կամ՝ որպես խաղաթուղթ օգտագործել միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, Հեկսինկիի եզրափակիչ ակտը։
Հիմա, մեր ազգային ողբերգության, պարտության ու մեռնող ապագայի բարիկադներից ԱԽՔ քարտուղար Արմեն Գրիգորյանն, «Ազատությանը» տված հարցազրույցում ասում է, որ «քննարկումները իրավունքների և անվտանգության մասին են, և միջազգային պայմանավորվածությունները հենց սրանք էին»։
Մի կողմ թողնենք քողածածկ խոսույթն ու դիվանագիտական ճամարտակությունները, արդյունքում մնում են Ալիևի հաստատումները՝ Ադրբեջանի բոլոր քաղաքացիների հանգույն՝ հավասար իրավունքներ և անվտանգություն, նույն ինքը՝ ինտեգրացիա․․․ Մնացյալը ներքին լսարանի համար հաշիշ է,
դատարկախոսություն։
Երբ խորհրդարանում Ա․ Միրզոյանից կամ մյուսներից փորձում ենք կորզել, թե իրավունքներ ասելով ինչ նկատի ունեն՝ ասվում է ամեն բան, բացի Արցախի կարգավիճակի և ինքնորոշման իրավունքի իրացումը։
Մնացյալը՝ ոչինչ է, ժամավաճառություն, բանակցության պատրանք, գուցե և՝ պետականության պատրանք։
Ի դեպ, վերջերս Նիկոլը շրջանառության մեջ նետեց սարսափելի մի գաղափար ևս՝ հայ մարդու
լինելիության, իսկ հայոց պետականության թեականության մասին։
Ցավոք, մեր պետականությունն ու գոյությունը կմնան հարցականի տակ, քանի դեռ մեր ճակատագիրը
տնօրինում են պարտվածները։
Դու՛ք եք Բաքվին տվել այդպես խոսելու և պարտադրելու իրավունքը։
Իսկ ապատիկ հասարակության աչքի առաջ բզկտվում է սեփական ինքնությունը։
Անունն ինչ ուզում եք դրեք` իրավունք, ինտեգրացիա, անվտանգություն, սրանք ժամանակ վաճառող,
ներքին լսարանին ուղղված բառախաղեր են իշխանության ձեռքին:

Լիլիթ ԳԱԼՍՏՅԱՆ

Դիտվել է՝ 5463

Մեկնաբանություններ