Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարվեց արտհերթ ընտրությունների մասին, կային կուսակցություններ, որոնք մտածում էին՝ գնալ, թե չգնալ այդ ընտրություններին, լրագրողների հետ զրույցում ասել է Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Ես այդ հարցերի մասին չեմ մտածել, որովհետեւ 100 տոկոսով գիտեի, որ ես ընտրությունների չէի մասնակցելու: Դա կլինի խայտառակություն, դա կնշանակի լեգիտիմացնել ամբողջ այս դավաճանությունը, որ մինչեւ հիմա եղել է», ասել է նա: